«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների յայտարարութիւնը
ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները խստօրէն դատապարտում են Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնութիւնն Ազգային ժողովի պատգամաւորների նկատմամբ:
Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամօթալի էջերից մէկը, երբ իրենց իշխանութիւն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրէնսդիր մարմնում, Սահմանադրութեան և օրէնքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցաւ յանցագործութիւն ժողովրդավարական և խորհրդարանական արժէքների նկատմամբ:
Հայաստանում բռնութեան քարոզն ու ատելութեան մթնոլորտն ունեն մէկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն է Նիկոլ Փաշինեանի գլխավորութեամբ:
Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր յանցագործութիւն կատարած անձանց ինչպէս քաղաքական, այնպէս էլ իրաւական պատասխանատուութեան ենթարկելու հարցում: