Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
- (0)
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, քննելէ ետք իր օրակարգին վրայ եղող հարցերը, Նըժմէ եւ Հուփս ակումբները (կրտսերներու ախոյեանութիւն) մէկական միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկեց` նկատի ունենալով, որ անոնց համակիրները անկարգապահ գտնուած էին:
Հրապարակուեցաւ այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, որ պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ (ԴԱՐՁԻ ՍԿԻԶԲ) |
||
ԺԱՄ | ԴԱՇՏ | |
Ուրբաթ, 13 յունուար | ||
Թատամոն Սուր – Նեպի Շիթ | 14:15 | Սուր |
Շաբաթ, 14 յունուար | ||
Թրիփոլի – Սաֆա | 13:40 | Թրիփոլի |
Շապապ Սահել – Սալամ Զղարթա | 14:15 | Ահտ |
Անսար – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
Կիրակի, 15 յունուար | ||
Ռասինկ – Նըժմէ | 15:30 | Մարզական Աւան |
Երկուշաբթի- 16 յունուար | ||
Ախա Ահլի Ալէյ – Ահտ | 14:15 | Պհամտուն |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
ԺԱՄ | ԴԱՇՏ | |
Ուրբաթ, 13 յունուար | ||
Նասեր Պար Էլիաս – Ահլի Նապաթիէ | 14:15 | Խիարա |
Շաբաթ, 14 յունուար | ||
Սաժես – Շապապ Արապի | 14:15 | Սաֆա |
Ամալ Մաարաքէ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Սուր |
Կիրակի, 15 յունուար | ||
Ահլի Սայտա – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Սայտա |
Շապապ Ղազիէ – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Քֆարժոզ |
ՀՄԸՄ – Մապարրա 14:15 Պուրճ Համուտ | 14:15 | Պուրճ Համուտ |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
ԺԱՄ | ԴԱՇՏ | |
Կիրակի, 15 յունուար | ||
Ամալ Սալամ Զղարթա – ՀՄՄ | 14:15 | Զղարթա |
Թրիփոլի երկու միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ` նկատի ունենալով, որ անոր համակիրները Նըժմէի դէմ տեղի ունեցած մրցումին (Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարք), անկարգապահ գտնուեցան: Իսկ Թրիփոլիի պատասխանատուներէն Մոհամետ Ապտա նոյնքան տուգանք ստանալէ բացի 2 տարիով կախակայուեցաւ` իր ոչ մարզավայել կեցուածքին համար:
Բացի վերոնշեալներէն, Թրիփոլի պիտի հատուցէ Սալամ Զղարթայի դաշտին իր համակիրներուն պատճառած նիւթական վնասը (270 ամերիկեան տոլար):
Ռիատա Ուալ Ատապ 300 հազար լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ, որովհետեւ ցոյց չտուաւ իր երեք մարզիկներուն ֆետերասիոնին քարտերը:
Իր երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկ մրցումով կը կախակայուի Ալի Ռիֆահի (ՀՄԸՄ):
Ֆաժըր Արապսալիմ (Գ. դասակարգ) մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի կ՛ենթարկուի: Նոյնքան տուգանք կը ստանայ անոր պատասխանատուներէն Ահմետ Ապպուտ: Վերջինս երկու այլ պատասխանատուներու` Հասան Հայտարի եւ Մոհամետ Տայեխի հետ կը կախակայուի վեցական ամիսով:
Իսկ 500 հազար լիբանանեան ոսկիի տուգանքի կ՛ենթարկուի Արապի Թրիփոլի (Գ. դասակարգ):
Ինչ կը վերաբերի Ֆութսալի մրցումներուն (Գ. դասակարգ), Նարեկ Յարութիւնեան (ՀՄԸՄ Պէյրութ) կը կախակայուի երեք մրցումով, իսկ անոր խմբակից Սերժ Տօնապետեան` մէկ մրցումով: