Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Պիտի Կատարէ Ֆութպոլի Բարեկամական 2 Մրցում` Լոս Անճելըսի Մէջ


Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը կը հաղորդէ, որ մայիսին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը Լոս Անճելըսի մէջ պիտի կատարէ ֆութպոլի միջազգային բարեկամական 2 մրցում:

Առաջին մրցումին (28 մայիս) Հայաստան պիտի մրցի Կուաթեմալայի, իսկ երկրորդ մրցումին (1 յունիս) Սալվատորի հաւաքականներուն դէմ:

Կուաթեմալա ՖԻՖԱ-ի միջազգային դասաւորման մէջ կը գրաւէ 95-րդ դիրքը, իսկ Սալվատոր` 99-րդ դիրքը:

Այս երկու մրցումներով Հայաստան կ՛աւարտէ 2018-ի Մոնտիալի զտումի մրցումներուն իր նախապատրաստութիւնը:

Նշենք, որ 4 սեպտեմբերին Հայաստան պիտի մրցի Դանիոյ դէմ, իսկ 8 հոկտեմբերին` Ռումանիոյ դէմ, 2018-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ:

 

 


Leave a Comment

You must be logged in to post a comment.