Տեկորի հայկական եկեղեցին փլուզման վտանգի տակ է


Ակունք.- Կարս նահանգի Տեկոր գավառի մէջ գտնուող 5 հայկական եկեղեցիներէն միակ կանգուն մնացածը` Սուրբ Սարգիս եկեղեցին, փլուզման վտանգի տակ է: Այդ մասին, կը հաղորդէ թրքական «Միլլիյէթ» օրաթերթը: Ըստ թրքական թերթին, Սուրբ Սարգիս եկեղեցին կարճ ժամանակի ընթացիքն վերջնականապէս կը կործանի` միւս 4 եկեղեցիներուն նման: Ախոռի վերածուած այս եկեղեցւոյ պատերը փլած են, իսկ քարերը` քանդուած ու փոխադրուած տեղի բնակիչներու կողմից, որոշ հատուածներն ալ` աւերուած գանձախոյզերու կողմէ:

Տեկորի 5 եկեղեցիներն են` Սուրբ Կարապետ, Սուրբ Աստուածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս: Այս 5 եկեղեցիները ընդգրկող վանական համալիրը լքուած է 13-րդ դարուն` մոնկոլներու արշաւանքներէն ետք:

1878-ին, երբ Կարսի մարզը անցած էր ռուսական տիրապետութեան տակ, վանական համալիրը վերանորոգուած էր և վերաբացուած:

 


Leave a Comment

You must be logged in to post a comment.