100 մեթր երկայնքով եռագոյն 100-ամեակի յիշատակին
1555
0
Արմավիր մարզի սահմանապահ Բերքաշատ համայնքը «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանի հայրենի գյուղն է, որտեղ նա ու իր ընտանիքն ապրում են մինչ այսօր:
Հայաստանի քարտեզի եզրին նշմարվոր սահմանամերձ գյուղը լի է մեծ ու փոքր հոգսերով, ուստի պատահական չէ, որ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահը փորձում է հիմնադրամի բոլոր նախաձեռնությունների մեջ ներգրավվել նաև իր հայրենի բնօրրանը, այդպիսով` ինչ-ինչ սոցիալական հարցերում մեղմել մեծերի ուսերին ընկած բեռը, մանկահասակներին զվարծացնել և երջանկացնել, կամ դպրոցականների առօրյան դրաձնել ավելի հետաքրքիր և ուսանելի:
Մարտի 11-ին տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հերթական միջոցառումը Բերքաշատում:
Մարտի 11-ի կեսօրին Բերքաշատի դպրոցի բակում հավաքված աշակերտները դիմավորեցին Սրապիոն Գևորգյանին, ով դատարկաձեռն չեր եկել հարազատ գյուղի դպրոց այլ եկել էր Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակը խորհրդանշող, 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնով:
Դպրոցի բակում մեկնարկեց Ցեղասպանության հիշատակին նվիրված Ֆլեշմոբ-ակցիա, որի ընթացքում Դպրոցահասակ երեխաները պարզեցին 100 մետրանոց դրոշը, իսկ այնուհետև` շրջան կազմեցին և 100 վայրկյան լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
tigranmets.org