Զօր. Անատոլի Զինեւիչի Կիսանդրիի բացում Արցախի մէջ


Արցախի նախագահ Բակօ Սահակեան 23 Հոկտեմբերին Ստեփանակերտ քաղաքին մէջ մասնակցած է անուանի զօրավար, արցախեան գոյամարտի աշխոյժ մասնակից, Լեռնային Ղարաբաղի բանակի ղեկավարման մարմինի նախկին պետ, զօր. Անատոլի Զինեւիչի կիսանդրիի բացման հանդիսաւոր արարողութեան:

Նախագահ Սահակեան կարեւոր նկատած է Անատոլի Զինեւիչի ներդրումը մեր յաղթանակներու կերտման, պաշտպանութեան բանակի ստեղծման եւ կայացման գործին մէջ: «Մայրաքաղաքի Զինեւիչի անունը կրող փողոցում զօրավարի յուշարձանի տեղադրումը նրա յիշատակը վառ պահելու լաւագոյն միջոցներից է», նշած է ան:

 Անատոլի Զինևիչը ծնած է 1932-ին Ուքրաինայի Խմելնիցկ քաղաքը։ 1953-ին ընդունուած է զինուորական ուսումնարան։ Աւարտած է Խորհրդային Միութեան զինուած ուժերու ղեկավար կազմի բարձրագոյն ակադեմական դասընթացները։ 1975-1976 իբրև ռազմական խորհրդատու ծառայած է Սոմալիայի և Եթովպիայի մէջ։ Հինգ տարի կռուած էԱֆղանիստանի մէջ, 1983-1986 Աֆղանիստան տեղակայուած խորհրդային 40-րդ բանակի գործողութիւններու բաժնի պետն էր։ 1992-ի յունիսէն մինչև 1997-ի մայիս զօրավար Զինևիչը ծառայած է Լեռնային Ղարաբաղի բանակին մէջ, նախ որպէս պաշտպանութեան նախարարի խորհրդական, շտաբի պետի տեղակալ, իսկ 1994-էնՙ ԼՂՀ պաշտպանութեան բանակի գլխաւոր շտաբի պետ։ 1997-ին նշանակուած է ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ։ 1995-ին պարգևատրուած է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

 Մահացաւ 2000-ին։ Հայ ազգի նուիրեալ Անատոլի Զինևիչի աճիւնը այսօր կը հանգչի Ռուսաստանի Կովրով քաղաքին մէջ։


Leave a Comment

You must be logged in to post a comment.