Պասքեթպոլ. Արաբական Աղջկանց Ախոյեանութիւն. ՀՄԸՄ Անթիլիաս Յաղթանակով Սկսաւ Մրցաշարքը


1012_antelias-teamԻնչպէս ծանօթ է, Եգիպտոսի մէջ կազմակերպութեամբ Սփորթինկ ակումբին (Աղեքսանդրիա) տեղի կ՛ունենայ Արաբական աղջկանց պասքեթպոլի ախոյեանութիւնը (10-20 հոկտեմբեր):

Լիբանանի բաժակակիր ՀՄԸՄ Անթիլիաս, որ իր մասնակցութիւնը կը բերէ այս ախոյեանութեան, յաղթանակով սկսաւ մրցաշարքը, երբ 70-69 արդիւնքով (18-19, 23-12, 11-17 եւ 18-21) յաղթեց Ժամհիեթ Ամալի (Մարոք):

ՀՄԸՄ-էն 24 կէտ նշանակեց Նաթալի Սվաճեան, ապա յաջորդաբար` Այտա Պախոս (18 կէտ եւ 13 ռիպաունտ), Էշլի Տանիել Ճոնզ (13 կէտ, 15 ռիպաունտ), Սանտրա Նաժըմ (10 կէտ), Մակի Զաքարեան, Ելենա Փրլուվովիչ (2-ական կէտ) եւ Նաթալի Իթանի (1 կէտ):

Այսօր, երեկոյեան ժամը 19:00-ին, ՀՄԸՄ Անթիլիասի մրցակիցը պիտի ըլլայ Մուժամաա Փեթրոլի (Ալճերիա):


Leave a Comment

You must be logged in to post a comment.