Արցախի մէջ կը բնակին 200 սուրիահայեր
786
0
ԱՐՄԷՆՓՐԷՍ – Արցախի մէջ, Հոկտեմբեր 2014-ի դրութեամբ կ՚ապրին 200 սուրիահայեր՝ 35 ընտանիք: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներուն հետ հանդիպման ընթացքին յայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանը՝ պատասխանելով դասախօսներէն մէկուն հարցին: «Նրանք հիմնականում ապրում են Քաշաթաղի շրջանում, զբաղւում են հողագործութեամբ: Մենք նրանց ապահովել ենք բնակարանային պայմաններով, ստեղծել ենք պայմաններ, որպէսզի նրանք կարողանան արդիւնաւէտ աշխատել», նշած է վարչապետը: