Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
952
0
ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- 2014 թուականի Սեպտեմբերի 12ին՝ ուրբաթ օրը, Բասկերի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի իրագործմանը:
Բասկերի խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հաւատարմութիւնը ժողովրդավարութեան սկզբունքներին` անկախ ստեղծուած բարդ իրավիճակից:
Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրաւունք ունի ընտրելու սեփական ապագան, մասնավորապէս` իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտութեան կարգաւորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ի վերջոյ, այսօր ընդունուած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան կարևորութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտութեան կարգաւորմանը նուիրուած բանակցութիւններին: