«ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԴԻԱԿԻ ՀԵՏ». ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
- (0)

Կարէն Պետրոսեանի դիակը փոխանակելու հաւանականութեան անդրադառնալով՝ Արծրուն Յովհաննիսեան նշած է. «Փոխանակում կարող է տեղի ունենալ միայն դիակի հետ՝ ադրբեջանցի դիվերսանտի դիակ, ում հայկական կողմը յուղարկաւորել է Ղարաբաղում»: Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի Հայաստանի գրասենեակի հաղորդակցման ծրագիրներու ղեկավար Զառա Ամատունին եւս Pastinfo.am ին յայտնած է, որ գործընթացը երկխօսութեան հանգրուանի մէջ կը գտնուին իշխանութիւններուն հետ, սակայն տակաւին յառաջընթաց չկայ. «Երբ կը լինի երկու կողմից որոշակի համաձայնութիւն, կը կարողանանք փաստացի առաջարկել հայրենադարձման մեր դերը», դիտել տուած է ան։