Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի խորհրդանիշը անմոռուկ ծաղիկն է, կարգախօսը՝ «Յիշում եմ և պահանջում» – video
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներու կարգախօս պիտի ըլլայ «Յիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկը: Այս մասին լրագրողներու հետ հանդիպման ընթացքին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի աշխատանքները համակարգող Վիգէն Սարգսեանը:
«Յատուկ ընդգծուած անհատականացուած կարգախօս է, որպէսզի այն արտասանելիս յիշենք մեր ընտանիքների պատմութիւնը, մեր վերապրած ողբերգութեան պատմութիւնը և այն պահանջը, որ տեսնում ենք այս համատեսքում, ներկայացնենք ամբողջ աշխարհին»,- յայտնեց Սարգսեան:
անմոռուկ ծաղիկը բոլոր լեզուներուն մէջ ունի նոյն իմաստը` յիշել, չմոռնալ:
Խորհրդանիշ ծաղիկը ունի չորս հիմնական գոյնի բաղադրիչ` մանիշակագոյն, բաց մանիշակագո՚յն, դեղին և սև: Ընտրուած գույները, ըստ Վ. Սարգսեանի, նոյնպէս խորրդանշական են. անցեալի, ներկայի ու ապագայի խորհուրդը կը ներկայացնեն:
Սև գույը կը խորհրդանշէ Եղեռնի սարսափներն ու յիշողութիւնը ցեղասպանութեան մասին՝ անցեալ: Ներսի ճառագայթաձև բաց մանիշակագոյնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնակից ըլլալն է` ներկայ: Որպէս խորհրդանշանի գերակշռող գոյն մանիշակագոյնը լայնօրէն տարածուած է հայկական ինքնագիտակցութեան հիմք հանդիսացող հայ եկեղեցւոյ արարողութեանց մէջ` ապագայ: Ծաղիկի կեդրոնը դեղին գոյնով պատկերուած է ապրելու և արարելու յոյս պարգևող արևի լոյսը` Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասաւորուած 12 պատերու տեսքով` յաւերժութիւն:
Ծաղիկի հինգ թերթիկները այն հինգ ցամաքամասերն են, ուր հայ գաղթականները յայտնուեցան` ստեղծելով հայկական գաղութնփր` ձևաւորելով հայկական Սփիւռքը:
Տեսանիւթը դիտել հոս՝
http://www.youtube.com/watch?v=Vpn6I6pNHFA