Հայաստան-Ատրպէյճան սահմանին իրավիճակը կը մնայ լարուած. հայկական կողմէն՝ 1 վիրաւոր


 

 

Օգոստոս 7-ին, Ատրպէյճանի Պաշտպամութեան նախարարութեան մամլոյ բաժանմունքը լուրեր տարածած է, որ իբրեւ թէ հայկական կողմը գիշերը կրակած է Իջևանի շրջանի Բերքաբեր-Պառաւաքար եւ Նոյեմբերեանի շրջանի Բերդաւան գիւղերէն։

 

Հայյաստանի  Պաշտպամութեան նախարարութեան մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեան այս մասին անդրադառնալով յայտնած է, թէ գիշերը բաւական ծանր հրացանաձգութիւն կատարուած է։՚՚ «Մենք ունենք մէկ վիրաւոր, որը թեթև վնասուածքներով այժմ գտնւում է Մուրացան հիւանդանոցում՝ բժիշկների հսկողութեան տակ։ Վիրաւորը պայմանագրային զինծառայող, 1979 թուականին ծնուած, վանաձորցի Արմէն Մակարեանն է։ Բարեբախտաբար, զոհ չունենք»,- նշած է Արծրուն Յովհաննիսեանը։

 

Յովհաննիսեան նաեւ յայտնած է. «ինչպէս միշտ եղել է, այս անգամ էլ հայկական կողմը դիմելու է աւելի սաստիկ պատժիչ գործողութիւնների ու այնքան ժամանակ, մինչև Ատրպէյճանը հրաժարի իր սադրիչ մտադրութիւններից։ Սադրանքների ու կորուստների ողջ պատասխանատվութիւնն ատրպէյճանական կողմի վրայ է»։


Leave a Comment

You must be logged in to post a comment.