Վելայաթին կոչ է անում Ռուսաստանին սխալներ չանել Անդրկովկասում

Ալիեւն ու Փաշինեանը շտապում են ստորագրել «խաղաղութեան պայմանագիրը
  • Վերջին ամսին բարձրացուել է նաեւ Թուրքիայի ու Ատրպէյճանի Հանրապետութեան կապի հարցը զանգեզուրեան միջանցքով։ Դրա տակ նպատակադրում կայ. առաջին՝ Հայաստանը բաժանել երկու մասի, երկրորդ՝ բաժանել Հայաստանն ու Իրանը՝ խզելով այն կապը, որ սկսուել է Աքեմենեանների եւ Պարթեւների կայսրութեան դարաշրջանից: Երրորդ՝ դա կը սահմանափակի Իրանի կապը արտաքին աշխարհի հետ

Հայաստանի Անվտանգութեան խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմէն Գրիգորեանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական անվտանգութեան գծով Ջէյք Սալլիվանի հետ: Քննարկուել է Ատրպէյճանի եւ Հայաստանի խաղաղութեան պայմանագիրը: Այդ տեղեկութիւնը հրապարակել են հայկական ԶԼՄ-ները: Բացի այդ, Գրիգորեանը տարածաշրջանի անվտանգութեան իրավիճակը քննարկել է ԱՄՆ ազգային հետախուզութեան տնօրէն Էվրիլ Հէյնսի հետ: Այդ մասին տեղեկացնում է ԱԽ մամլոյ ծառայութիւնը: Նշւում է, որ հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի անվտանգութեան եւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցութեան շուրջ: Ընդ որում, Գրիգորեանի այդ այցը իրականացուել է տառացիօրէն Պրուքսէլում Յուլիսի 15-ին նշանակուած Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման նախօրէին: Նախկինում այդ հանդիպումը նախատեսուած էր Յուլիսի 21-ին:

Ինչո՞վ է պայմանաւորուած Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի այդ շտապողականութիւնը, որտեղ վերջերս է տեղի ունեցել բանակցութիւնների հերթական ռաունդը ԱԳՆ-ների ղեկավարների մակարդակով: Վարկածներից մէկի համաձայն՝ Ալիեւն ու Փաշինեանը ձգտում են ամրագրել «առաջընթաց խաղաղութեան համաձայնութեան բանակցութիւններում ԱՄՆ-ում», ինչը նշանակում է տեղեկութիւն Պաքուի եւ Երեւանի փոխյարաբերութիւնների խնդրի միասնական բանակցային արեւմտեան հարթակի մասին: Պրուքսէլը դառնում է Ուաշինկթընի շարունակութիւնը: Բայց չի հաղորդւում, թէ յատկապէս ի՛նչ «առաջընթաց» եւ ի՛նչ ուղղութեամբ է ձեռք բերուել ԱՄՆ-ի բանակցութիւններում:
Միւս վարկածը, որը ջանասիրաբար առաջադրում են որոշ հայ փորձագէտներ, Պաքուի եւ Երեւանի շտապողականութիւնը բացատրում է այն հանգամանքով, որ նրանց անհրաժեշտ է օգտուել Ռուսաստանի ուկրայինական ճգնաժամի «թնճուկի» բացառիկ հնարաւորութիւնից, ձերբազատուել աշխարհաքաղաքական աւելորդ բեռից՝ Լեռնային Ղարաբաղի խնդրից՝ զրոյացնելով այնտեղ ռուսական խաղաղապահների քաղաքական եւ հումանիտար ներկայութեան իմաստը:

Որովհետեւ թէ՛ Արեւմուտքում, եւ թէ՛ ոմանք Հայաստանում ղարաբաղեան գործօնը համարում են որոշիչ հայ-ռուսական համագործակցութիւնում: Աւելին, ինքը Փաշինեանը եւ նրա շրջապատը հասկանում են, որ դէպքերի նման ընթացքով Արեւմուտքի հովանու տակ իրենք կարող են պահպանել քաղաքական իշխանութիւնը երկրում: Հակառակ դէպքում «ղարաբաղեան տակառը» այսպէս թէ այնպէս, վաղ թէ ուշ կարող է պայթել, եթէ, ի հարկէչյայտնուի Ատրպէյճանի տրամադրութեան տակ:

Բայց խնդիրը միայն Ռուսաստանը չէ: Ատրպէյճանի եւ Հայաստանի համար հազուագիւտ անակնկալ է դարձել Իրանի յարաճուն աշխարհաքաղաքական դերը եւ Ռուսաստանի հետ նրա սերտ դաշնակցութեան ձեւաւորումը: Պատահական չէ, որ Իրանի գերագոյն առաջնորդի խորհրդական միջազգային հարցերով, Իրանի ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Աքպար Վելայաթին Tasnim-ում հրապարակուած իր բացառիկ յօդուածում հենց հիմա է յայտարարում՝ «ամենաչնչին անփութութիւնը Կովկասը կը դարձնի Իրանի եւ Ռուսաստանի շահերի դէմհրաւիրուած կողմերի յարձակման վայր»: Ընդ որում, նա արձանագրում է տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքականութեան կարեւոր փոփոխութիւնները, մասնաւորապէս՝ Թուրքիայի: Նրա խօսքով՝ «Անգարան, որը ներկայանում էր որպէսՄոսկուայի մերձաւոր, սկսել է շրջուել Արեւմուտքի կողմը»: Դրանից յետոյ Թեհրանը սկսել է նման թեքում տեսնել նաեւ Պաքուի քաղաքականութեան մէջ:

«Ըստ այնմ, թէ ինչպէս է տեղի ունենում դիրքորոշումների փոփոխութիւնը, վերջին ամսին բարձրացուել է նաեւ Թուրքիայի ու Ատրպէյճանի Հանրապետութեան կապի հարցը զանգեզուրեան միջանցքով»,- ասում է Վելայաթին:- Դրա տակ նպատակադրում կայ. առաջին՝ Հայաստանը բաժանել երկու մասի, երկրորդ՝ բաժանել Հայաստանն ու Իրանը՝ խզելով այն կապը, որ սկսուել է Աքեմենեանների եւ Պարթեւների կայսրութեան դարաշրջանից: Երրորդ՝ դա կը սահմանափակի Իրանի կապը արտաքին աշխարհի հետ, եւ այդ պահից մենք կը դառնանք 14 երկրի հարեւան 15-ի փոխարէն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետութեան ազատ կապը Հիւսիսային Կովկասի, Ռուսաստանի եւ եւրոպական մայրցամաքի հետ կը խախտուի: Տարածաշրջանային սահմանների իւրաքանչիւր փոփոխութիւն երկարաժամկէտլարուածութիւն կ’առաջացնի: Եւ ամէնից շատ լարուածութիւն կ’առաջացնի օտար երկրների ներկայութիւնը տարածաշրջանում: Նախիջեւանեան ճանապարհի բացումը առեւտրի զարգացման ու համագործակցութեան փոխարէն կարող է յանգեցնել նրան, որ ՆԱՏՕ-ն եւ նրա որոշ անդամներ, որոնք դեր են խաղում այդ հակամարտութիւնում, Իրանի հիւսիսի ու Ռուսաստանի հարաւի ուղղութեամբ բոլոր օբիէկտների ու մօտեցումներիաւելի լուրջ ու ակտիւ առկայութեան ճանապարհ կը հարթեն»:

Եւս մէկ զգուշացում Վելայաթիից.

«Մեր ռուս ընկերները պէտք է աւելի զգոյշ լինեն եւ իմանան, որ ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք ոչինչ չկարողացան անել Ուկրայինայում, կ’ուժեղացնեն լարուածութիւն ստեղծող գործօնները չափազանց զգայուն Հարաւային Կովկասի տարածաշրջանում եւ կը վիժեցնեն ողջ տարածաշրջանի անվտանգութիւնը»:
Առայժմ մենք «զուտ մնացորդում» տեսնում ենք հետեւեալը: Ռուսական յայտնի փորձագէտՍերգէյ Մարկեդոնովի կարծիքով՝ «Ռուսաստանը կորցնում է քաղաքական բացառիկութիւնը հայ-ատրպէյճանական կարգաւորման խնդրում այդ ուղղութեամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ակտիւացման խորապատկերում»: Սա մէկ: Երկրորդ՝ ըստ բոլոր նշանների՝ հայ-ատրպէյճանական երկխօսութիւնը, Արեւմուտքի միջնորդութեամբ, երկխօսութիւն չէ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգութեան մասին, այլ տարածաշրջանում անվտանգութեան նոր ենթադրեալ համակարգի մասին՝ առանց Ռուսաստանի մասնակցութեան: Ի հարկէ, փոխարինել Ռուսաստանին այն նոյն ծաւալով ու ձեւաչափով, որով այժմ ներկայ է նա տարածաշրջանում, Արեւմուտքը ե՛ւ պատրաստ չէ, ե՛ւ ունակ չէ: Բայց ապակայունացնել Անդրկովկասը Արեւմուտքը կարող է՝ օգտագործելով Ատրպէյճանին եւ մասնակիօրէն Հայաստանին Իրանի դէմ պատերազմում: Նման «խաղի» համար այդ քաղաքականութեան մէջ անհրաժեշտ է «փակել» ղարաբաղեան թեման, զրոյացնել 2020 թ. Նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ատրպէյճան-Հայաստան եռակողմ հրադադարի համաձայնութիւնը եւ փոխարինել այն ցանկացած այլ փաստաթղթով:
«ԱՄՆ-ում կարծում են, որ եթէ այդ շղթայից հանեն Ղարաբաղը, ապա Հայաստանի կախուածութիւնը Ռուսաստանից կը յանգի նուազագոյնին եւ տարածաշրջանում անվտանգութեան ճարտարապետութիւնը փոխելու հնարաւորութիւնկը ստեղծուի»,- կարծում է մի հայ փորձագէտ:

Հենց դրանով էլ, ըստ ամենայնի, զբաղուած են Ալիեւն ու Փաշինեանը Արեւմուտքի միջնորդութեամբ:

Ստանիսլաւ Տարասով

Աղբիւրը՝ ИА REX

Comments are closed.