Չինաստանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը կ՚ամրապնդեն կապերը
1627
0
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանէանի հրաւէրով Հայաստանի մօտ Չինաստանի արտակարգ և լիազօր դեսպան Թիան Էրլունը անցնող օրերուն այցելեց Հիմնադրամի գրասենեակ: Հանդիպման ընթացքին քննարկուեցան համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնները։
Չինաստանի դեսպանութեան և Հիմնադրամի համագործակցութեան արդիւնքը այսօր արդէն կը վայելեն ապագայ հայ երաժիշտները։ Երկու տարի առաջ Երևանի Չայքովսկիի անուան երաժշտական դպրոցը համալրուած էր 10 հազար տոլար արժողությամբ նոր երաժշտական գործիքներով։ Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, վերյիշելով երաժշտական դպրոցի յաջողած ծրագրի մասին, շեշտեց, որ Չինաստանը շահագրգռուած է Հայաստանի մէջ իրականցնել այնպիսի ծրագրեր, որոնք կը նպաստեն երեխաներու և դեռահասներու կրթական միջավայրի բարելաւման։