«Մի քանի փաստ, հայկական Սիւնիքի մասին, որ հասկանաք, թէ ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ամէն ինչ անում այս շրջանը գրաւելու համար»․ Արթուր Թովմասեան

 

Արթուր Թովմասեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․ «Մի քանի փաստ, հայկական Սիւնիքի մասին, որ հասկանաք, թէ ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ամէն ինչ անում այս շրջանը գրաւելու համար.

Սիւնիքի մարզի ընդերքում գտնւում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթէ 7%-ը։
Աշխարհում կայ մօտ 11,5 մլն տոննա մոլիբդենի պաշար, որից մօտ 800 հազար տոննան գտնւում է Սիւնիքի մարզում։ Սիւնիքի մոլիբդենի ընդհանուր արժէքը կազմում է մօտ 15 մլրդ դոլար

Սիւնիքի մարզն ունի մօտ 1,5 մլրդ տոննա երկաթ, դա կազմում է մօտաւորապէս 883 միլիարդ դոլար:

Սիւնիքի մարզում կա 4 000 000 տոննա պղինձ, մօտաւորապէս 36 միլիարդ դոլար:

Սիւնիքի մարզում կայ 238 տոննա մաքուր ոսկի և 16 միլիոն տոննա ոսկու հանքաքար։ Դա կազմում է մօտ 13 միլիարդ դոլար մաքուր ոսկի՝ չհաշուած ոսկու հանքաքարի արժէքը:

Սիւնիքի մարզում կայ 100000 տոննա ուրանի հանքեր. Սա գրեթէ նոյն ծաւալն է, ինչ ամբողջ հսկայական Ռուսաստանում։
Բացի այդ, Սիւնիքի մարզում կան ալյումինի, պլատինի, մկնդեղի, հակամոնիտի, սնդիկի, ցինկի, վոլֆրամի, տիտանի, քարածխի, տորֆի, բիւրեղների, ադամանդի և այլնի հսկայական պաշարներով հանքեր։

Հայաստանի հանքային ջրերի 50%-ից աւելին գտնւում է Սիւնիքի մարզում.
Սիւնիքի մարզն իր գոյութեամբ խոչընդոտում է Մեծ Թուրանի նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետութիւններից։

Սիւնիքի մարզը միակ աշխարհագրական հատուածն է, որ Իրանը ու Հնդկաստանը կապում է Եւրոպայի հետ՝ շրջանցելով «թուրքական աշխարհը»։

Սիւնիքի կորստով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը և Հնդկաստանը, որտեղ ապրում է աւելի քան 1,5 միլիարդ մարդ (աշխարհի բնակչութեան մօտ 21%-ը), աշխարհաքաղաքական կախուածութեան մէջ կը յայտնուեն Թուրքիայի գլխաւորած «թուրքական աշխարհից»։

Հայաստանը փրկեց Սիւնիքը միայն Գարեգին ՆԺԴԵՀԻ և նրա քաջարի մարտիկների շնորհիւ, որոնք ոտքի ելան Թուրքիայի, Ադրբեջանի դէմ և յաղթեցին։ Ուստի Ադրբեջանը (Թուրքիա) առիթը բաց չի թողնում նուաստացնել նրա փառաւոր անունը, և տարածում են պատմութեանը չհամապատասխանող փաստեր։

Յ.Գ. Ոչ մի տեղ առանց Սիւնիքի և Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզօր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյութիւն ունենալ չի կարող։
Սպարապետ ՆԺԴԵՀ»։

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.