Հ.Յ Դաշնակցութիւնը հանդէս է գալիս նոր նախաձեռնութեամբ
- (0)

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդիւնքում ստեղծուած իրավիճակի հանգուցալուծման մեր մօտեցումները՝ սահմանադրականութեան և օրէնքների շրջանակներում կարգաւորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցութիւնն առաջարկում է.
Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցութիւնների մասնակցութեամբ, համախոհաբար ձևաւորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնուել ժողովրդի վստահութիւնը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պէտք է համախոհութեան հիման վրայ ներկայացնի կառավարութեան համապատասխան կազմ և գործունէութեան ծրագիր:
Սոյն նախաձեռնութիւնը կեանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին