ՀՅԴ-ն միակամ է
- (0)

ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով մայիսի 29-ին Երևանում գումարուեց ՀՅԴ Հայաստանի և Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողութիւնների համատեքստում հանգամանալի քննարկման առարկայ դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցութեան վերջին երկամսեայ գործունէութիւնը, ինչպէս նաև անդրադարձ կատարեց հնարաւոր քաղաքական զարգացումներին և առաջիկայ անելիքներին։
Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունէութեանը նոր թափ հաղորդելու կուսակցութեան յանձնառութիւնը և իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժողովրդական շարժման յաղթանակի գործում կուսակցութեան մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։
Ժողովն արձանագրեց, որ Հայոց պետականութեան հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ և գերխնդիր՝ թէ՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թէ՛ սփյուռքահայութեան համար:
Ժողովն արժևորեց համաժողովրդական շարժման արդիւնքում տեղի ունեցած վերազարթօնքը՝ համոզումով, որ Հայոց պետականութեան վերականգնման 100-ամեակին ընդառաջ այն իրապէս կ՛իմաստաւորուի և կ՛ունենանք նոր սկիզբ, արդար և հզօր Հայաստան։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
30 մայիսի 2018թ.