ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կոչը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը՝ մերժելով Հայաստանի և հայ ժողովրդի գոյութեանը սպառնացող դաւադիր ծրագիրը, գիտակցելով պահի վճռականութիւնը, հաւատարիմ մնալով ի շահ Հայրենքի և հայ ժողովրդի գործելու իր առաքելութեանը յայտարարում է`

Պատերազմը տանուլ տուած, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակութեանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանութիւնը պէտք է անյապաղ հեռանայ։

Սոյն պահանջով կոչ ենք անում հայ երիտասարդներին

1. Բողոքի ձայն բարձրացնել ընդդէմ դաւադիր իշխանութեան՝ պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը

2. Մնալով օրինականութեան սահմաններում, բռնութիւնը իսպառ բացառող բոլոր գործողութիւններով, օգտագործել բոլոր հնարաւոր տարբերակները՝ հայ ժողովրդի մէջ բոցավառելու ազատագրկան պայքարի կրակը

3. Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնութիւնները և փշրելով հայի ազատատենչ ոգին շղթայող կապանքները՝ ապրել և գործել ի շահ Հայրենիքի։

Leave a Comment

You must be logged in to post a comment.