ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակն ամփոփել է Համաշխարհային համագումարի արդիւնքները

Փետրուար 13-ին, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենեակը ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կեդրոնում հանդէս է եկել մամուլի ասուլիսով, ամփոփել փետրուարի 6-10-ը կայացած ՀՅԴ Երիտասարդական համագումարի արդիւնքները։

ՀՅԴ երիտասարդականը յանձնառու է արմատախիլ անել յարմարուողականութիւնն ու պարտուողականութիւնը մեր երիտասարդութեան շրջանակներում. յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի ներկայացուցիչ Ցողիկ Աշըգեանը:

«Խաբկանք է այն կարծիքը, որ առանց Արցախի հնարաւոր է խաղաղ ապրել Հայաստանում: ՀՅԴ երիտասարդականը շարունակում է պայքարը բոլոր ապազգային իշխանութիւնների դէմ, եւ խանգարելու է իրենց քաղաքականութիւնները, արգելք է հանդիսանում Հայաստանի թրքացման իրենց ծրագրերի առջեւ»,-ասաց նա:

Ցողիկ Աշըգեանի խոսքով, Արցախի հարցը Հայ դատի կարեւոր հանգրուաններից մէկն է. «Եթե այսօր Արցախին չտրուեց այն, ինչ նա պահանջում է՝ արդարութիւն եւ իր իրաւունքները որպէս հանրապետութիւն, մենք չունենք հնարաւորութիւն շարունակելու Հայ դատի պայքարը, որովհետեւ մի օղակը միւսին լրացնում է»:

Մենք ամիսներ առաջ էինք նախատեսել այս համագումարի կազմակերպումը, բաւականին աշխատել ենք ծրագրի մշակման մէջ։ Շատ զգոյշ էինք, որ հայրենիքի այս դժուար ժամանակներում ինչքան հնարաւոր է մեր գաղափարակից ընկերներին ներգրաւէինք այն աշխատանքներին, որոնք տեղի ունեցան. ասուլիսի ժամանակ ասաց Սիրիայի ՀՅԴ բիւրոյի երիտասարդական խորհրդի անդամ, պատանեկան յանձնախմբի պատասխանատու Մարիա Գաբրիելեանը։

«Կարևոր նախագծեր մշակեցինք, ռազմավարութիւն ճշդեցինք ներքին կազմակերպչական, երիտասարդականին, ուսանողականին, պատանեկանին առնչուած ուղեցոյցների հայեցակարգի մշակումներ իրականացրեցինք, ինչպէս նաև հայրենիքին առնչուած նախագծեր ստեղծեցինք։ Բաւական լուրջ էր համագումարի մասնակիցների մօտեցումը, ինչպէս նաև կազմակերպչական աշխատանքը։ Մտավախութիւն չունէինք մօտեցումների կամ վերաբերմունքի համար, բայց հաստատեցինք այս մի քանի օրուայ համագումարի ժամանակ, որ ինչ աշխատանք տարել ենք տարիներն ի վեր նոյն ուղղութիւնը բռնել ենք, թէ՛ Սփիւռքի մեջ, թէ՛ հայրենիքի։ Մտավախութիւն չունենք ազգասէր և հայրենասէր սերունդներ չունենալու առնչութեամբ։ Այդ ուղղութեամբ տարիների աշխատանքը իզուր չէ։ Հայրենիքի այս դժուար օրերին՝ պատրաստակամութիւնը գալ օգտակար դառնալու համար շատ ոգևորիչ էր։ Այլևս այդ միտքը, որ անտարբերութիւն է երիտասարդութեան մօտ ընդհանրապէս դուրս եկաւ մեր մտքից»,- ասաց նա։

Նրա խօսքով՝ իրենք բոլորը միանման էին մտածում յանուն հայրենիքի բարօրութեան, յանուն իրենց հետապնդած նպատակների իրականացման։

Ինչպէս գիտէք ՀՅԴ-ի համաշխարհային երիտասարդական ամբողջ կառոյցը հայ իրականութեան մեջ եզակիներից է, քանի որ, պէտք է նաև ասեմ ցաւալիօրէն, նման ազգայի կառոյցները և ազգային միաւորները շատ աւելի քիչ են այս պահին, Դաշնակցութիւնը եզակի է իր համաշխարհային երիտասարդական կուռ կառոյցով. ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան անդամ, Սիւնիքում ՀՅԴ երիտասարդական գործիչ Գոռ Մաթևոսեանը։

«Հնարաւորութիւն ունեցայ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ իրականցել համագումար երիտասարդութեան հարցերով, ներմիութենական, Արցախի հիմնախնդիրների նաև մտահոգութիւնների վերհանման ամբողջական երիտասարդական միութիւնների հնարաւորութիւնները չափելով, թէ որքանով ենք մենք կարողանում մեր հնարաւորութիւնները ներդնել Արցախի և Սիւնիքի մէջ։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ և՛ Արցախը, և՛ Սիւնիքը վտանգուած են և շատ կարևոր համարուեց, որ այս համագումարն անցկացուի Սիւնիքում։ Կրկին անգամ վերանորոգեցինք մեր գաղափարը, որ մեր ամբողջ կառոյցը՝ իր բոլոր կարողականութիւնները ներդնելու է Սիւնիքի և Արցախի մէջ»,- ասաց նա։

Նրա խօսքով՝ բոլորի համար գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ՀՅԴ երիտասարդութիւնը պայքարի առաջնագծում է եղել, բոլոր այն պայքարների, որոնք եղել են ազգայինի դէմ, Արցախի դէմ, մեր շահերի դէմ և ինչպէս գիտենք նաև ՀՅԴ ամբողջական կառոյցը նոյն կերպ Սփիւռքում իր բոլոր ջանքերն է ներդրել այդ ապազգային երևոյթների դէմ պայքարելու համար:

Ըստ ՀՅԴ Ամերիկայի Արևմտեան շրջանի Երիտասարդական Միութեան կեդրոնական վարչութեան անդամ Ալեքս Մանուկեանի՝ այս համագումարը շատ կարևոր և ոգևորիչ ժողով էր մեր կառոյցներում և ընդհանրապէս հայ երիտասարդութեան համար։ Սփիւռքի համար Արցախը և մեր հայրենական հողերի վերականգնման հարցերը միշտ եղել են և պետք է մնան առաջնահերթութիւն;

«Միշտ Սփիւռքը պէտք է վառ պահի արժանապատիւ ազգային օրակարգները մեր շրջանների մեջ և ինձ համար շատ տպաւորիչ էր տեսնել, որ մեր Սփիւռքի երիտասարդ ղեկավարները նոյն օրակարգով էին շարժւում և հայրենիքի երիտասարդները նոյնպէս։ ՀՅԴ-ն Գարեգին Նժդեհի շնչով պէտք է շարունակի իր պայքարը և յաղթահարի այս շատ դժուարին օրրեը, որի միջով անցնում է հայ ազգն ու հայրենիքը։ Ինչպէս ասեցի Սփիւռքը միշտ Արցախի և ազգային արժանապատիւ օրակարգերի թիկունքում կը կանգի։ Մենք մինչև այսօր կը շարունակենք և պէտք է շարունակենք այս պայքարը յանուն Արցախի, յանուն Սիւնիքի և յանուն ամբողջական Հայաստանի և ոչ մի բան չպէտք է մեզ շեղի այս օրակարգից»,- ասաց նա։

Ասուլիսի մանրամասները՝ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.