Գոյժ. Հերոս ընկերները զոհաբերեցին իրենց կեանքը՝ փառաւոր մի նոր էջով պսակելով մերօրեայ ազատագրական պայքարը
2553
0
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խորը ցաւով գուժում է դաշնակցական ընկերներ, ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Յարութիւնեանի, նոյն վաշտի ազատամարտիկներ Գէորգ Հաճեանի և Քրիստափոր Արթինի մահը: Նրանք հերոսաբար ընկան հոկտեմբերի 6-ին՝ Արցախում, ռազմավարական կարևորագոյն նշանակութեան բարձունքի ազատագրման համար մղուած ծանր մարտում՝ ջախջախիչ հակահարուած տալով թշնամուն:
Մեր հերոս ընկերները զոհաբերեցին իրենց կեանքը՝ փառաւոր մի նոր էջով պսակելով մերօրեայ ազատագրական պայքարը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին