Գնդապետ Ռոմիկ Մարգարեան Բանակի Թիկունքի Պետ Նշանակուեցաւ
3374
0
Գնդապետ Ռոմիկ Մարգարեան նշանակուեցաւ հայկական Զինուած ուժերու թիկունքի պետ-վարչութեան պետ: Նշանակման հրամանագիրը վարչապետին առաջարկով ստորագրեց նախագահ Արմէն Սարգսեան:
Մինչ նշանակումը, գնդապետ Ռոմիկ Մարգարեան եղած է Մալաթիա-Սեբաստիա տարածքային զինուորական կոմիսար:
Ռոմիկ Մարգարեան մասնակցած է Արցախի ազատամարտին: Ան եղած է Շուշիի յայտնի Դաշնակցական գումարտակի հրամանատարական կազմին մէջ: