ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի գործող և պաշտօնաթող նախագահների հետ

ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հանդիպել է Արցախի գործող և պաշտօնաթող նախագահների հետ:

«Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահներ Արկադի Ղուկասեանի, Բակօ Սահակեանի և Արայիկ Յարութիւնեանի հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկուել են պատերազմի հետևանքների վերացման ուղղութեամբ տարուող աշխատանքները և համայն հայութեան ներուժի կեդրոնացմամբ նոր մարտահրաւէրների յաղթահարմանը միտուած նախաձեռնութիւնների իրականացումը: Մտքեր են փոխանակուել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը ներկայ էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.