Ընդդիմութեան՝ այս փուլի մի քանի հրատապ նախաձեռնութիւնները (ամփոփ կէտեր)

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ

Աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների եւ համաշխարհային նոր ճարտարապետութեան ձեւաւորման պայմաններում Հայաստանին ուղղուած մարտահրաւէրներն աւելի են խորանում, որը լի է անորոշութիւններով եւ սպառնալիքներով։

Քննարկելով Արցախում ստեղծուած իրավիճակը, խորհրդարանական ընդդիմութիւնը հանդէս է գալիս մի քանի հրատապ նախաձեռնութիւններով.

  1. Տեղում իրավիճակին աւելի մանրամասն ծանօթանալու նպատակով մի խումբ պատգամաւորներ կայցելեն Արցախ:
  2. Առաջիկայ ԱԺ քառօրեայի շրջանակներում ընդիմութեան պահանջով տեղի կ’ունենայ հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետութիւնում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների եւ հրատապ անելիքների օրակարգով:
  3. Պահանջել ենք հրաւիրել Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի միջխորհրդարանական յանձնաժողովի համատեղ նիստ: (Յանձնաժողովը ստեղծման օրուանից մինչեւ այսօր որեւէ նիստ չի գումարել):
  4. ԱԺ համապատասխան յանձնաժողովները մեր նախաձեռնութեամբ կը գումարեն պարենային անվտանգութեան թեմայով ԱԺ լսումներ:
  5. Ընդդիմադիր խմբակցութիւնների նախաձեռնութեամբ տեղի կ’ունենան ԱԺ լսումներ՝ Արցախում տիրող իրավիճակի եւ բանակցային գործընթացի թեմաներով:
  6. Մենք նախաձեռնել ենք նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերբերեալ ԱԺ լսումներ, շուտով շրջանառութեան մէջ կը դրուի յայտարարութեան տեքստը:

Յարգելի՛ հայրենակիցներ, կարեւոր է, որ այս նախաձեռնութիւններն ստանան լայն հասարակական աջակցութիւն:

Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման ծրագիրը, որը նախաձեռնուել է Հայաստանի թշնամիների կողմից եւ իրականացւում է Հայաստանի ներկայ իշխանութիւնների ձեռքով, կարող ենք կասեցնել միայն համատեղ ուժերով:

Հարկ է ընդգծել, որ չենք սահմանափակուելու միայն խորհրդարանական գործիքակազմով, կը լինեն նաեւ այլ նախաձեռնութիւններ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.