Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համախմբման խորհուրդը (CCAF) աջակցութիւն է յայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
- (0)

Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համախմբման խորհուրդը (CCAF) յայտարարութիւն է տարածել, որում ասւում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնուող յարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ, նրա հրաժարականի կոչերը և նրա փոխարինման նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախաձեռնութիւնը համարւում են ամենալուրջ ոտնձգութիւնները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինեան ժամանակաշրջանից ի վեր:
CCAF-ը խստօրէն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են եկեղեցու և պետութեան բաժանման հիմնարար սկզբունքին եւ ուղղուած են հայ ազգի պատմական ու հոգեւոր սիւներից մէկի թուլացմանը՝ այն պահին, երբ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքների եւ գոյաբանական մարտահրաւէրների առաջ:
CCAF-ը հանդիսաւոր կերպով կոչ է անում վարչապետին յարգել իր պաշտօնի սահմանափակումները և ձեռնպահ մնալ միջամտելու եկեղեցական գործերին: Այն նաև իր ամբողջական աջակցութիւնն է յայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի հիմնարար դերը հայ ժողովրդի պատմութեան, գոյատեւման ու համախմբման գործում կարիք չունի յիշեցման»: