Փաշինեանի հրաժարականի պահանջով բողոքի արշաւը շարունակւում է

Դեկտեմբերի 1-ի երեկոյեան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինեանի հրաժարականը: Նրանք փակել էին Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դաւաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր»:

Ոստիկանութեան ծառայողները ճանապարհը բացելու հրահանգ ստանալուց յետոյ, սկսեցին անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկել երիտասարդներին: Ակցիա անողներին էին միանում նաև վարորդները։ Ոստիկանները մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին:

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.