Փաշինեանը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը

Նիկոլ Փաշինեանին ոչ միայն Արցախում են սխալ հասկանում, այլ նաեւ հայ ժողովուրդն է սկսել իրեն սխալ հասկանալ, որովհետեւ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:

Նշենք՝ Փաշինեանն
յայտարարել է, թե Արցախի Ազգային Ժողովի խմբակցութիւնները սովորաբար սխալ են հասկանում, չի բացառւում՝ այս անգամ էլ են իրեն սխալ հասկացել: Խօսքն այն մասին է, որ Արցախի ԱԺ 5 խմբակցութիւններն անընդունելի էին համարել Փաշինեանի յայտարարութիւնները, թէ Հայաստանն ամբողջութեամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, եւ որ ՀՀ պաշտօնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրաւունքից:

«Բացի Արցախի Ազգային ժողովի խմբակցութիւններից, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն իրեն ճիշտ է հասկանում: Նիկոլ Փաշինեանին որեւէ բանական մարդ չի կարող մեկնաբանել, որովհետեւ նա առաւօտեան մի բան է ասում, կէսօրին՝ մի բան, երեկոյեան՝ այլ բան: Նա Ազգային ժողովում 3 րոպէում իրեն հակասում է»,- նշեց Մոսիեանը:

Հարցին՝ արդեօ՞ք Փաշինեանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչում՝ Արցախն Ադրբեջանի կազմում, խմբակցութեան ղեկավարը մեկնաբանեց.

«Նա մանիպուլացիա է անում, իբր թէ յղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, որում Հայաստանը Արցախի մասին վերապահումով է վաւերացրել, բայց չգիտես՝ ինչու նա դա չի ասում. ոչ ինքն է ասում, ոչ էլ Ալիեւը, որովհետեւ իրենք Արցախի հարցում համակարծիք են: Իսկ Մատրիտեան սկզբունքներն աշխատանքային փաստաթուղթ է, նա վաւերացուած չէ: Մատրիտեան սկզբունքներին յղում է անում տարածքային ամբողջականութեան մասով, որի հետ Արցախը երբեք կապ չի ունեցել: Նա մոռանում է ինքնորոշման մասին խօսել, ինքնորոշման իրաւունքը աշխարհն այլ կերպ է հասկանում, Նիկոլ Փաշինեանն ու Ալիեւն՝ այլ»:

 

Comments are closed.