«Ռուսաստանն առաւելագոյնս իր ջանքերը գործադրում է և գործադրելու է Հարաւային Կովկասում նետուած մարտահրաւէրները զսպելու և համարժէք հակազդման քայլեր ձեռնարկելու համար»․ Կարէն Վերանեան

«Հորիզոն»-ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը, գտնուելով հայրենիքում, հարցազրոյց է անցկացրել Երևանի «Օրբելի» վերլուծա-հետազօտական կենտրոնի փորձագէտ  Կարէն Վերանեանի հետ։ Հարցազրոյցն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորև․

– Հարաւային Կովկասի տարածաշրջանում միշտ ազդեցիկ ներկայութիւն է եղել Ռուսաստանը։ Արցախում այսօրեայ  հակամարտութիւնում իր որոշիչ դերը պէտք է ունենայ Մոսկուան։ Ո՞րն է Ռուսաստանի գործօնը այս հարցում։

-Իսկապէս, Ռուսաստանի համար շատ կարևոր, սկզբունքային դեր ունի այն ամէնն, ինչ տեղի  է ունենում այսօր թէ՛ ռազմական գործողութիւնների բերումով, թէ՛ ռազմական գործողութիւնների համատեքստում տեղի ունեցող ռազմաքաղաքական անվտանգային գործընթացներով, որովհետև այդ ռազմաքաղաքական գործողութիւնները ենթադրում են նաև այլ գործընթացներ՝ շատ աւելի լայն՝ տարածաշրջանային և միջազգային յարաբերութիւնների համատեքստում։ Անշուշտ, Ռուսաստանի համար Հարաւային Կովկասը կենսական նշանակութեան շահերի գօտի է և Ռուսաստանը չափազանց զգայուն է հարաւկովկասեան գործընթացների նկատմամբ՝ առաւել ևս, երբ Թուրքիան փորձում է ուղղակիօրէն միջամտել այն գործընթացներին, որտեղ Ռուսաստանի շահերը բաւական շօշափելի են  ընդգծուած, այսինքն՝ առաջին հերթին մենք գործ ունենք Թուրքիա-Ռուսաստան դիմակայութեան հետ։ Բայց,  խնդիրը շատ  աւելի լայն է․ այստեղ ներգրաւուած են տարածաշրջանային, միջազգային առաջատար շահեր, և քանի այս գործընթացը և ռազմական գործողութիւններն ակտիվ փուլում են գտնւում, այդ շահերն է՛լ աւելի են խտանում․ սա լուրջ մարտահրաւէր է Ռուսաստանի համար։

Հարաւային Կովկասը անչափ կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը հնարաւորինս, առաւելագոյնս իր ջանքերը գործադրում է և գործադրելու է Հարաւային Կովկասում նետուած մարտահրաւէրները զսպելու  և համարժէք հակազդման քայլեր ձեռնարկելու համար։ Մենք տեսնում ենք, որ ռազմական գործողութիւնների առաջին իսկ օրուանից Ռուսաստանը քաղաքական- դիւանագիտական խորհրդակցութիւնների, քննարկումների տեսքով շատ ակտիվ ներգրաւուեց այդ ամբողջ գործընթացում և փորձեց ռազմական գործողութիւնների տեմպը հնարաւորինս թուլացնել՝ ընդհուպ մինչև դադարեցում և խնդիրը տեղափոխել քաղաքական  դաշտ․ սա պէտք  է արձանագրել, սա շատ կարևոր է։

Ցավօք սրտի, Ադրբեջանը, դառնալով Էրտողանի փառասիրական  յաւակութիւնների, նէո-օսմանական յաւակնութիւնների համար գործիք և  ընդամէնը մեխանիզմ, չկարողացաւ քաղաքական ճանապարհով գնալ ընդառաջ ռուսական կողմին, և այն առաջարկութիւնները, նախաձեռնութիւնները,  որ Ռուսաստանը փորձում էր իրականացնել եռակողմ  ձևաչափով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներգրաւմամբ,  Ադրբեջանի, Ալիևի ձեռքով Թուրքիան  փորձեց ու շարունակում է փորձել տապալել։

Կարծում  եմ՝ Ռուսաստանի արձագանքը շատ յստակ էր, կոշտ այն պահից սկսած, երբ Թուրքիան  փորձեց միջամտել ու փոխել թէ՛ բանակցային ձևաչափը, թէ՛ քաղաքական իր  օրակարգը թելադրել․ այդ պահից սկսած՝ Ռուսաստանն անցաւ  անվտանգային, պաշտպանական  գործառոյթների կիրառմանը։ Յստակ յայտարարութիւններ հնչեցուեցին պաշտպանութեան նախարարի կողմից, մասնաւորապէս՝ խօսւում  էր այն մասին, որ Թուրքիան, ըստ էութեան, Սիրիայից ու այլ երկրներից Ադրբեջան էր տեղափոխել  ահաբեկչական  խմբեր՝  Արցախի դէմ ռազմական գործողութիւններին մասնակցելու համար։ Ակնյայտ էր՝ առանց որևէ ենթատեքստի կարող էինք հասկանալ, որ ուղերձը ուղղուած էր Թուրքիային։ Սա ուղիղ, հասցէական, թարախային մտահոգութիւն է Ռուսաստանի անվտանգային պաշտպանական, քաղաքական բարձրաստիճան ղեկավարութեան շրջանում, և այդ մտահոգութիւնը խորացաւ այն հարցի հետ կապուած, որ ըստ էութեան, այդ ահաբեկչական խմբերը Թուրքիայի անմիջական հովանու ներքոյ լուրջ սպառնալիքներ են ստեղծում ոչ միայն Հարաւային Կովկասում՝ արցախեան ուղղութեամբ, այլև ահաբեկիչները  ներթափանցեցին Հիւսիսային Կովկաս և դա Թուրքիայի բացայայտ ձեռագիրն է։ Սա, իհարկէ, անընդունելի է Ռուսաստանի համար՝ հաշուի առնելով, թէ ինչ իրավիճակ էր Հիւսիասային Կովկասում 90-ականներին։ Ու պատահական չէ, որ յստակ, անուղղակի կերպով Ռուսաստանը ներգրաւուեց Մերձաւոր Արևելքում՝ մասնաւորապէս Սիրիայում թուրքամէտ ահաբեկչական խմբերի ոչնչացման, զէզօքացման, հակաահաբեկչական  գործողութիւններում։ Հէնց այդ ահաբեկչական որջից  է Թուրքիան տեղափոխում իր ահաբեկչական խմբերը տարբեր հակամարտութեան գօտիներ՝ Սիրիայի այլ հատուածներ, Լիպիա և հիմա՝ Արցախեան ուղղութեամբ են նրանք գործում։ Ռուսաստանի արձագանքը շատ յստակ ու կոշտ է։ Ռուսաստանը չի հանդուրժելու ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութեան  ձևաչափի փոփոխութեան՝ Թուրքիայի փորձերը, այլև ընդհանրապէս Թուրքիան, երբ փորձում է փոխել ընդհանրապէս Հարաւային Կովկասում ու Արցախեան ուղղութեան ամբողջ գործընթացների տրամաբանութիւնը թելադրել իր քաղաքական, ռազմական օրակարգը․ Ռուսաստանում դա անընդունելի է։

Հետաքրքիր դիտարկում կ՚ ուզէի կատարել․  ռազմական գործողութիւնների առաջին իսկ օրերին Չավուշօղլուն՝ Թուրքիայի արտգործնախարարը, դիմեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին՝ առաջարկով, որ երկուստեք երկկողմ ձևափաչով խնդիրըը լուծեն, այսինքն՝ սա այն է, ինչ Թուրքիան փորձել է իրականացնել Սիրայում և Լիպիայում՝ Ռուսաստանի հետ դիմակայութիւնում։ Այնտեղ գնացին որոշակի կոնսենսուսի, փոխհամաձայնեցման՝  իրավիճակային որոշակի փուլում՝ իրավիճակից բխող գործընթացների տրամաբանութիւնից ելնելով, բայց ռուասական կողմը՝ ի դէմս Լավրովի, այս անգամ շատ յստակ ընդգծեց, որ ռուսական կողմը  դէմ է նման ձևաչափի ձևաւորմանը․ ինչո՞ւ աշխատեղ Մերձաւոր արևելքում այդ ձևաչափն ինչո՞ւ այստեղ չի աշխատում․ շատ պարզ ու յստակ պատճառով․ Ռուսաստանի համար  մի բան է Մերձաւոր Արևելքը՝ Սիրիան կամ Հիւսիսային Աֆրիկան՝ ի դէմս Լիպիայի հակամարտութեան և լրիւ այլ տրամաբանութեան մէջ է հարաւկովկասեան տարածաշրջանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, ուստի ակնյայտ էր, որ այդ կոշտ պատասխանը ենթադրում է նաև այլ քայլեր  կիրառական դաշտում, ինչպէս Թուրքիայի կողմից, այնպէս էլ Ռուսաստանի։ Թուրքիան շատ լաւ հասկացաւ, որ Ռուսաստանը չի գնալու Աստանայի ձևաչափի տեղայնացման տարբերակի տրամաբանութեամբ, ինչը եղաւ Սիրիայում։ Արդիւնքում Թուրքիան սկսեց արդէն իր օրակարգը դիտարկել առանց Ռուսաստանի,  և հակադրութիւնն, ըստ էութեան, մեծացաւ նրանց միջև։

Հիմա Ռուսաստանն, իր հերթին շատ լաւ հասկանալով, որ Թուրքիայի առաջարկը տապալւում է և արդէն ինքը պէտք է է՛լ աւելի պրագմատիկ առումով ռեալ-պոլիտիկի մեջ ներգրաւուի, այլապէս Թուրքիայի ու անձամբ Էրտողանի փառասիրական յաւակնութիւնները՝ նեոօսնամական յաւակնութիւնները կարող են լրջագոյնս մարտահրաւէր, սպառնալիք լինել ՌԴ-ի ոչ միայն սահմանային անվտանգութեանն, այլև ամբողջ Հարաւային ու Հիւսիսային Կովկասների, տարածաշրջանային անվտանգութեան, կայունութեան պահպանման համար։

ՌԴ-ն ուղղակի այլընտրանք չունի, քան ակտիւ ներգրաւուելը այս գործընթացներում ու մենք տեսնում ենք, որ  ՌԴ-ն՝ յատկապէս վերջին երկու-երեք օրերի կտրուածքով շատ յստակ, թիրախային աջակցութիւն է ցուցաբերում հայկական կողմին, որովհետև, ըստ էութեան, Թուրքիան փորձում է տարածաշրջանում  փոխել ուժային հաւասարակշռութիւնը, որը տարիներ շարունակ  կար։ Սա վտանգաւոր գործընթաց է, այն է, ինչ տեսնում ենք  Սիրիայում տասնամեակներ և աւելի, այսինքն՝ այնտեղ   ցեղասպանութեան դրսևորումներ կան, պետականութեան քանդման  և ամբողջ տարաշաջրջանի ապակայունացման միտումներ։

 

-Իրանը՝ որպէս տարածաշրջանի հիմնական խաղացողներից մէկը, չի կարող զգայուն չլինել ու մտահոգութիւն  չունենալ այս գործընթացների նկատմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի, ահաբեկչական գործողութիւնների հարցում, որովհետև Իրանի անմիջական սահմանի երկայնքով տեղի ունեցող սպառնալիքները  կարող են ցանկացած ժամանակ տեղափոխուել Իրանի տարածք։ Այստեղ ներգրաւուած չեն զուտ թուրք-ադրբեջանական ուժերը․ մենք տեսնում ենք ահաբեկչական խմբեր, իսրայէլական գործօնը, որը ուղղակի կամ անուղղակի ներգրաւուած է այս ամենում։ Իսրայէլական սպառազինութիւնը՝ հիմնականում յարձակողականն, ըստ էութեան նաև գործիք է ու հետևանք այն ամէնին, որ Իսրայէլը փորձում է տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը։

Վերջին տարիների կտրուածքով՝ Իսրայէլը Հարաւային Կովկասում դարձել է ակտիւ գործօններից մէկը և Իրանը շատ մտահոգ է այս իրողութեան նկատմամբ։ Իրանում շատ մտահոգ են այն գործօնների նկատմամբ, որոնք հնարաւորութիւնն են տալիս, որ Իսրայէլը տարածաշրջանում ակտիւանայ։

Իրանում մտահոգութիւնը մեծ է յատկապէս Ադրբեջանի  հետ կապուած, քանի որ մեր տարածաշրրջանում Ադրբեջանն է այն գործօնը, որն հետախուզական յատուկ ծառայութիւնների միջոցով  ակտիւ գործողութիւններ է իրականացրել Իրանի դէմ և այդ մասին Իրանում քանիցս բարձրաձայնել են։ Հիմա այս ռազմական գործողութիւնների առանցքում Իրանը փորձում է հնարաւորինս զէզօք, ակնյայտ ոչ կողմնակալ դիրքորոշում յայտնել, որովհետև  չափազանց կարևոր է, որպէսզի  այս փխրուն ռազմաքաղաքական իրավիճակում  Իրանը չփորձի  ներգրաւուել իր  ընդգծուած դիրքորոշմամբ․ սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ամբողջ Հարաւային Կովկասի համար, և չի բացառւում, որ նման սցենար ակնկալում են, ենթադրենք, Իսրայէլում։ Չի բացառւում, որ Իրանը մտավախութիւն ունի, որ ԱՄՆ-ն կը փորձի  շատ աւելի ուղիղ կամ միջնորդաւորուած, բայց և ակտիւ ներգրաւուածութիւն ունենալ այս գործընթացներում։

Մենք տեսնում ենք, որ ամէն դէպքում, չնայած Իրանը զէզօք յայտարարութիւնով է հանդէս գալիս, բայց աստիճանաբար այդ յայտարարութիւնները դարձան շատ աւելի կոշտ, յստակ ուղերձների տրամաբանութեան դաշտ․ սա շատ կարևոր է։ Մի քանի անգամ իսրայէլական  արտադրութեան ԱԹՍ-ները խոցուեցին  Իրանի օդային տարածքում։ Պէտք  է ընդգծել՝ դրանք ոչ թէ  Արցախի տարածքում  խոցուեցին ու ընկան  Իրանի տարածք, այլ խոցուեցին հենց Իրանի տարածքում։ ԱԹՍ-ների լիտերատոր-մասնագէտները իսրայէլացի մասնագէտներ են, զինուորականներ և չի բացառւում, որ Ադրբեջանական կողմը, Թուրքիայի սադրանքին ենթարկուելով կամ  իսրայէլական կողմը  կարող են  սադրել,  հրահրել  աւելի շատ  տարածաշրջանային կոնֆլիկտ առաջացնել, որտեղ ներգրաւուած կը լինի նաև Իրանը և փորձեն Իրանին նոյնպէս  ներքաշել այս հակամարտութեան մէջ՝ նաև ռազմական տեսանկիւնից։

Սա Իրանում շատ յստակ են հասկանում, ուստի  զգայուն ու զգուշաւոր քաղաքականութիւն են վարում։ Չափազանց մեծ ռիսկ է այն, որ Թուրքիան փորձում է փոխել ուժերի  դասաւորուածութիւնն  ու յարաբերակցութիւնը։  Տարածաշրջանում ցանկացած արտաքին ուժի՝  այս կամ այն փուլում   ընդգծուած ակտիւացումը, որը կարող է  ուժերի միջև ձևաւորուած ստատուս քվօ  շրջադարձային, արմատական առումով փոխել։ Իհարկէ սա  յղի է  լրջագոյն սպառնալիքներով, ուստի Իրանը փորձում է  հակակշռել Թուրքիային, որպէսզի այդ  ուժային հաւասարակշռութեան տիրոյթից Թուրքիան ու Էրդողանը  չփորձեն շատ աւելի առաջ գալ։

Կարևոր է հասկանալ, որ Իրանում,  ըստ էութեան, կայ մտավախութիւն, որ  եթէ Ադրբեջանը ռազմական տեսանկիւնից առաջխաղացում ունենայ՝ ի հաշիւ արցախեան կողմի տարածքների։ Սա իրանի անմիջական սահմանի երկայնքով  կարող է լինել, իսկ Իրանի ադրբեջանցիներով  խիտ բնակեցուած  տարածքներում կարող են լուրջ  խնդիրներ առաջանալ՝ անջատողական շարժումներ, դեմոնստրատիւ  դժգոհութիւններ,  հակաիշխանական ցոյցեր․․․ Իրանում  նման սցենարից երաշխաւորուած չեն, այսինքն՝ երբ Ադրբեջանը կարողանայ, ենթադրենք,  առաջխաղացում ունենալ այդ հատուածներում ու իր վերահսկողութեան տակ վերցնել, սա խնդիր է առաջացնելու Իրանի համար՝  ադրբեջանական գործօնի հետ կապուած ինչպէս արցախեան տարածքներում, այնպէս էլ իր երկրի ներսում։

Սա էլ երկրորդ մտավախութիւն  է Իրանի համար, ուստի չնայած՝  մինչ օևս Իրանը փորձում է հնարաւորինս զէզօք յայտարարութիւնով հանդէս  գալ նաև մետիայ արձագանքներով ու փորձագիտական գնահատականներով։  Յեղափոխական կորպուսին մօտ կանգնած լրահոսը՝ պարբերականները ցոյց են տալիս, որ  Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ամէն կերպ փոխել ուժային հաւասարակշռութիւնը, յարաբերակցութիւնը, հետևաբար Իրանում շատ աւելի դրական,  ինչ-որ առումով մի քիչ կողմնակալ  դիրքորոշում կայ ՀՀ-ի  նկատմամբ և Արցախի հետ կապուած, քանի որ եթէ չլինի նման դիրքորոշում,  ըստ էութեան, իրավիճակը կարող է շատ արագ փոխուել։ Իրանն այս ամէնն անում է իր ազգային անվտանգությունից, սահմանային անվտանգութիւնից ելնելով։  Իրանում կոշտ յայտարարութիւնից յետոյ արդէն յստակ, գործնական քայլերի անցան՝  երկրի գրեթէ 40 տոկոսի ընդգրկմամբ սկսուեցին ՀՕՊ լայնածաւալ զօրավարժութիւններ և սա, կարծում եմ, ուղղակիօրէն փոխկապակցուած է Թուրքիայի ու Ադրբեջանի կողից նետուած  մարտահրաւէրների հետ։

 

– Ուշագրաւ է նաև ԱՄՆ պետքարտուղար  Մայք Պոնպէոյի վերջին յայտարարութիւնները այս հակամարտութեան գծով։ Ուաշինկթընի այս յայտարարութիւնները  ինչպէ՞ս  կը վերլուծէք։

-Նախ պէտք է ընդգծեմ, որ  ցանկալի կը լինէր Միացեալ նահանգների աւելի ակտիւ ներգրաւուածութիւնը տեսնել ռազմական  գործողութիւնների դադարեցման ու առաջին հերթին Թուրքիային սանձելու հարցում։ Ինչ-որ տեղ հասկանալի է այս իրավիճակը, որովհետև  Թրամփը  և Թրամփի վարչակազմն ակտրւօրէն ներգրաւուած են նախընտրական  արշաւներում ու  ու ինչ-որ առումով, կարծում եմ, էրտողանն ու Թուրքիան այս ռազմական  գործողութիւնների ծրագիրն իրականացնելիս  հաշուարկել են նաև այդ գործօնը։ Բայց, միւս կողմից պէտք է նշել, որ ինչ-որ տեսանկիւնից,  դա միանշանակ չէ, որ Միացեալ Նահանգներն այսպէս  ետ քաշուած դիրքորոշում ունեն։

Կարծում եմ՝ պետքարտուղարութիւնից ու անձամբ Մայք Պոմպէոյից հնչած յայտարարութիւնները, որոնք շատ ակտիւ են  ու շղթայական եղան հոկտեմբերի մէկից սկսած, կոչում են իրերն իրենց անուններով՝ թիրախային, հասցէական յայտարարութիւններ հնչեցին, մասնաւորապէս, այնտեղ խօսուեց  այն մասին, որ արտաքին ուժերը պէտք է դուրս գան ու չմիջամտեն այս ամէնին։ Արտաքին ուժեր ասելով՝  Պոմպէոն նկատի ունէր այն ուժերին (և առաջին հերթին Թուրքիային), որոնք  ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահութեան ձևաչափի մաս չեն կազմում։ Երկրորդ

Շատ կարևոր դիտարկում ևս  հնչեց․ դա այն էր, որ Սիրիայից  ու այլ տարածքներից տեղափոխուել են ահաբեկչական խմբեր։ Պոմպէոն, իհարկէ, իր յայտարարութիւնն այսպէս ձևակարպեց,  ասաց՝ կան նիւթեր, հրապարակումներ, մենք ուսումնասիրում ենք։ Եւ, ցաւալի կը լինի, որ այդ հրապարակումները լինեն ճիշտ։ Պոմպէոն շատ կարևոր յայտարարութիւնն հնչեցրեց հոկտեմբերի 15-ին․ յստակ,  ուղիղ խօսքով Պոմպէոն ասում էր, որ Թուրքիան շարունակում է  ռերսուրսներ տրամադրել Ադրբեջանաին։ Հասկանալի է՝ ինչ ռեսուրսների մասին էր  խօսքը՝ զէնք զինամթերք, ԱԹՍ-ներ, հրահանգիչների և  բարձրաստիճան զինուորականներ ներգրաւուածութիւն և այլն․․․․ Սա յստակ ասուել է։

Ձևակերպումն այսպէս էր․ Յոյս ունենք, որ  հայկական կողմը կը կարողայ իրեն պաշտպանել այն ամէնից, ինչ ադրբեջանցիներն անում են, այսինքն՝  մենք դրանից հասկանում ենք, որ  հայկական կողմը պաշտպանուող կողմ է և յարձակուող կողմն  Ադրբեջանն է․ այստեղ ենթատեքստ կար ու սա շատ պարզ հասկանալի է։  Իհարկէ, ցանկալի կը լինէր, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի ձևաչափից շատ  աւելի պրակտիկ, պրագմատիկ ներգրաւուածութիւն  ունենար  յատկապէս այն գործընթացներում, որը հնարաւորութիւնն կ՚ ունենար զսպել Թուրքիային, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի  գործընկեր է ԱՄՆ-ի համար՝ չնայած, որ երկու երկրների միջև կան հակասութիւններ, այդուամենայնիւ կարող էր և՛ երկկողմ հարթութիւնով, և ՆԱՏՕ-ի շրջանակում շատ լուրջ, տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ գործողութիւններ լինէին։

Բայց,  միաժամանակ նշեմ, որ ամէն դէպքում, թէև  այս պահի դրութեամբ՝ ակնկալիքները մեծ չեն այդ հարցի ուղղութեամբ, այսինքն՝  Թուրքիայի նկատմամբ կը լինեն շատ աւելի համակարգուած  պատժիչ տնտեսական գործողութիւններ կամ քաղաքական ճնշումներ, այնուհանդերձ,  պէտք է նկատել, որ ԱՄՆ-ում շատ յստակ դիրքորոշում կայ Թուրքիայի հետ կապուած, տարածաշրջանում՝ Թուրքիայի կողմից կայունութեան խախտման հետ կապուած։ Կարծում եմ՝ այս ռազմական գործողութիւնների  բերումով նոյնպէս Պոմպէոյի հնչեցրած յայտարարութիւնը, թէ ԱՄՆ առաջիկայ գործողութիւնները ուղղուած են լինելու նաև որպէս ճնշում Թուրքիայի վրայ, որովհետև ԱՄՆ-ում  ամէն դէպքում Թուրքիայի ցանկացած ակտիւացում իրենք օգտագործելու ենք երկկորղմ յարաբերութիւններում ճնշելու՝ Էրտողանի քաղաքականութիւնը․ սա իրենց երկկորղմ  յարաբերութիւնների համատեքստում  է, իսկ շատ աւելի լայն, տարածաշրևջանային յարաբերութիւնների  համատեքստում, իհարկէ, ցանկալի կը լինէր շատ աւելի  պրակտիկ ներգրաւուածութիւն։

Բայց, այստեղ շատ կարևոր բայց կայ՝ Ռուսաստանի գործօնը և այստեղ քաղաքական ու տարածաշրջանային որոշակի տարակարծութիւններ ու հակասութիւններ կան Ռուսաստանի և ԱՄՆ-ի մէջը։ ԱՄՆ-ն, կարծում եմ, չի փորձում անել աւելին, որը կարող է խաթարել Հարաւային Կովկասում այս փխրուն ուժային հաւասարակշռութիւնը, որն, ի դէպ, փորձում են ուժային հաւասարակշռութիւնը խախտել։

 

-Արցախեան այս հակառակամարտութեան աշխարհաքաղաքական նոյն տարաշածրջանի մէջ քիչ հեռուից հետևող, սակայն նաև առնչուող այլ դերակատար կայ՝ Վրաստանը։ Ո՞րն է վրացական գործօնն այս հակամարտութեան մէջ։

– Վրաստանն այս հակամարտութեան մէջ մենք չպէտք  է դիտարկենք զուտ ադրբեջանական կամ զուտ հայկական գործօնի և զարգացումների համատեքստում կամ յարաբերութիւնների համատեքստում, որովհետև շահերը շատ խտացուած են, գործընթացները բաւական բազմաշերտ են, բազմաբովանդակ։ Մենք պէտք է մի քանի հանգամանք հաշուի առնենք․ հարաւային կովկասում ու միջազգային յարաբերութիւններում այն, ինչ անում է Վրաստանը, միգուցէ դրանից ելնելով՝ դա ուղղուած է նաև ՀՀ-ի դէմ, բայց այն ամէնն, ինչ անում է Վրաստանը, ըստ էութեան, Ռուսաստանի հետ իր յարաբերութիւններն են և դրանից ածանցուող մնացած բոլոր հարցերը, այսինքն՝ մենք չպէտք  է այն ընկալումն ունենանք, որ Վրաստանը դիցուք՝ այս ռազմական գործողութիւնների առումով ունի ընդգծուած հակահայկական  դիրքորոշում, պէտք չէ նման պատկերացում ունենալ, քանի որ օպյեկտիւօրէն դրանք սխալ են։

Բայց, փաստենք նաև այն, որ Վրաստանի համար սկզբունքային նշանակութիւն ունեն  այն տրանսպորտային, հաղորդակցական, էներգետիկ ռեսուրսների մատակարարման  աղբիւրները, ուղիները, գազատարերը, նաւթատարը, որոնք անցնում են իր տարածքով ՝ գնալով դէպի Եւրոպա։  Եւ վերահսկողութիւնն  այս հանգոյցների նկատմամբ  նրանց հնարաւոր մարտահրաւէրները, որ կարող են խաթարել այս աշխատանքը, ըստ էութեան, իրենց անվտանգութեան համար չափազանց կարևոր են։ Նկատենք, որ բացի ՌԴ-ից, Վրաստանը վերջին տասնամեակների կտրուածքով շատ աւելի մեծ ազդեցութեան տակ է ընկել Թուրքիայի կողմից և չափազանց մեծացել են ադրբեջակնական, թուրքական ներդրումները Վրաստանում և սրանք շատ կարևոր գործօններ են։ Այսինքն՝ Թուրքիան տնտեսական և ինչո՞ւ չէ, նաև քաղաքական լուրջ ազդեցութիւնն ընդլայնել Վրաստանում։

Հաշուի առնենք նաև այն հանգամանքը, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետութիւն, փորձում է կոորդնացնել  Վրաստանը, որի ղեկավարութիւնը քաղաքականութիւն է իրականացնում, որպէսզի ՆԱՏՕ-ին՝ հիւսիսատլանտեան դաշինքին ինտեգրուի և անդամակցի դրան մօտ ապագայում՝ ըստ իրենց ծրագրի։ Թուրքիան փորձում է սկզբունքային դիրքերից հանդէս գալ այս ձևափաչում՝ ՆԱՏՕ-Վրաստան յարաբերութիւններում, այստեղ, իհարկէ, կարծում եմ, անվտանգային ու ռազմական տիրոյթում կայ Թուրքիայի ազդեցութեան հնարաւորութիւնը, ռեսուրսները՝ Վրաստանի ուղղութեամբ։  Պատահական չէ, որ վերջին շրջանում՝ յատկապէս Վրաստանում կարևորում են Թուրքիայի ու Ադրբեջանի ձևաչափով այս եռակողմ ձևաչափով պաշտպանական, անվտանգային համագործակցութիւնը տարբեր ոլորտներում, աւելի նեղ ոլորտներում։ Դա եղել է նախկինում ևս, և այնպէս չէ, որ այս ամէնը նոր իրականութիւն է։ Ուղղակի, հիմա շատ աւելի ակտիվ փուլ է մտել, քանի որ առաջին հերթին, պէտք է ընդունենք՝ Թուրքիան զգալիօրէն ընդլայնել է իր ազդեցութիւնը հարակից տարածաշրջաններում ու այն երկրները, որոնք հնարաւորութիւնն են տալիս, որպէսզի թուրքական գործօնը հնարաւորինս առանց խոչընդոտ ներթափանցի  իրենց երկիր՝  տարբեր հարթութիւններում, սա ըստ էութեան, խնդիր է առաջացնելու այդ երկրներում յետագայում նոյնպէս։

Ադրբեջանը սուբյեկտայնութեան լուրջ խնդրի առաջ է կանգնել, քանի որ  այդ երկրի սուբյեկտայնութիւնն, ըստ էութեան, բաւական նուազել է։ Վրաստանի պարագայում  մենք չենք կարող  դա ասել․ Թուրքիայի ազդեցութիւնն, իհարկէ, կայ, դա շոշափելի է, բայց  Վրաստանը փորձում է հնարաւորինս մանևրել, իր քաղաքականութիւնը  դարձնել հնարաւորինս առանձին։ Որքան  դա Վրաստանին կը յաջողուի,  շատ դժուար է ասել, քանի որ Թուրքիան, ըստ էութեան,  բաւական լուրջ ազդեցութիւն  ունի Վրաստանում տնտեսական, քաղաքական, անվտանգային առումներով  և չեմ կարծում, որ կը պատրաստուի Վրաստանին զիջել  տարածաշրջանային այն գործընթացներում, որտեղ, ըստ էութեան, կարող են տեղաւորուել Եւրասիական ինտեգրացիոն գործընթացներում։ Այստեղ Ռուսաստան-Վրաստան-Թուրքիա  շղթան պէտք է դիտարկել։ Թուրքիան օգտագորում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը և Վրաստանը խնդիրներ ունեն ու փորձում է այդ վակուումը լրացնել և Վրաստանում իր ազդեցութիւնը տարածել։

Կրկին վերադառնալով բուն խնդրին՝ կը ցանկանամ  նորից նշել, որ մենք չպէտք է թիւր  պատկերացումներով առաջնորդուենք, թէ Վրաստանը մեր դէմ է աշխատում կամ ակնյայտ հակահայկական  դիրքորոշում ունի այս ամէնում․․․ Իհարկէ, կան քաղաքական որոշակի մօտեցումներ, նախաձեռնութիւններ կամ  քայլեր, որոնք, ըստ էութեան, ելնում են ինչ-որ իրավիճակներից։ Ակնյայտ է, որ Պաշտօնապէս էլ և որոշակի փորձագիտական  փաստերով դա  վերահաստատուեց, որ ամէն դէպքում Վրաստանի  օդային տարածքն օգտագործւում է Ադրբեջան զէնք-զինամթերք մատակարարելու համար և այստեղ ուղղակի ներգրաւուած է  Թուրքիան։ Բայց, կարծում եմ՝ ամէն դէպքում,  Վրաստանի այն քայլը, որ ցամաքային բեռների, այսինքն՝ զէնք-զինամթերքի  տեղափոխման ցամաքային  տեղափոխումը փակում են բոլոր կողմերի համար, սա կարևոր քայլ էր, քանի որ ի վերջոյ, Վրաստանը  իր կամքից անկախ կարող է ներգրաւուել, ներքաշուել  այս գործողութիւններում՝ անուղղակիօրէն քաղաքական կամ ռազմական գործընթացներում, և իրենց սա ձեռնտու չէ։  Փորձում են հնարաւորինս չէզոք դիրքորոշում պահել, բայց ակնյայտ է, որ թուրքական ազդեցութիւնն այստեղ շատ աւելի զգայուն, շօշափելի է Վրաստանում, և  Վրաստանի իշխանութիւնները չեն կարող շատ հանգիստ և առանց խոչընդոտների յաղթահարել այդ հանգամանքը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.