Մեր պահանջն արդար է. ՀՅԴ ՀԵՄ երթը ՄԱԿ-ի գրասենեակ 

Այսօր, սեպտեմբերի 29-ն, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը ԱրամՄանուկեանի արձանի մօտից երթ իրականացրեց դէպի ՄԱԿ-ի գրասենեակ: Նրանք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաեւ այլ միջազգային կազմակերպութիւններիցպահանջում են յստակ գնահատական տալ Ատրպէյճանի սանձազերծած հերթականագրեսիային, ինչպէս  նաեւ Թուրքիայի ներգրաւուածութիւնը  այդ ագրեսիային:

Նրանք նշեցին, որ միջազգային հանրութիւնը  երկակի ստանտարտներ է կիրառում. Ակնկալում ենք յստակ գնահատականներ, ագրեսորին պատժելու ուղղուած  գործողութիւններ՝ յատկապէս, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն այսօր յատուկ նիստ էհրաւիրել եւ յոյս ունենք, որ ընդունուելիք բանաձեւը կը լինի անաչառ»։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը նամակ յանձնեց ՄԱկ-ի գրասենեակին։

Նոյնաբովանդակ նամակներ կը յանձնուեն  նաեւ Հայաստանում Ֆրանսայի, Ռուսաստանի ևԱՄՆ դեսպանատներին։

Leave a Comment

You must be logged in to post a comment.