ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատուն

Մայիս 29-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աժ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) դեսպանատուն։

ԻԻՀ արտակարգ և լիազօր դեսպան Պրն. Մեհտի Սոպհանիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի անվտանգութեան և ներքաղաքական հարցերի մասին կուսակցութեան մօտեցումները և դիրքորոշումները։ Արծարծուել են երկու բարեկամ երկրների միջև համագործակցութեան ներկայ ընթացքին առնչուող հարցեր։

Դեսպան Մեհտի Սոպհանին ընդգծել է երկու երկրների միջև փոխադրամիջոցների հաղորդակցութեան նշանակալի աճը, նաև կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առաւել ծաւալուն օգտագործման հեռանկարը։