ՀՅԴ անդամներին եւ համակիրներին առանց որեւէ հիմքի հրաւիրում են Ոստիկանութեան մարզային բաժիններ
- (0)
Այսօր վաղ առաւօտից ՀՅԴ անդամներին եւ համակիրներին առանց որեւէ հիմքի հրաւիրում են Ոստիկանութեան մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով յորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00-ին Երեւանում յաջակցութիւն Սամուէլ Կարապետեանի կազմակերպուած հաւաքին մասնակցելուց, որոշ դէպքերում էլ անիմաստ հարցաքննութիւններով պահում բաժիններում:
Այսպիսով, ոստիկանութիւնը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժուելու եւ հաւաքներին մասնակցելու իրաւունքը:
Ակնյայտ է, նման քայլերով անհնար է մեր քաղաքացիներին ետ պահել իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելուց, եւ այսպիսի գործողութիւններն ընդամէնը վկայում են վարչախմբի վախերի մասին։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հանրային կապերի գրասենեակ