ՀՀ իշխանութիւնները որդեգրել են Հայաստանը Թուրքիայի և Ատրպէյճանի ամբողջական ազդեցութեան տակ մտցնելու քաղաքական ուղղութիւնը․ Կիրօ Մանոյեան

Թուրքիայի քաղաքական մտածողութեան մէջ «անկախ հայկական պետականութիւն» հասկացութիւնը չկայ։ Եթէ պիտի լինի ինչ-որ հայկական պետականութիւն Թուրքիայի հարևանութեամբ, ապա Թուրքիայի քաղաքական մտածողությամբ՝ դա ենթադրում է իրենից կախուածութիւն։ Իսկ այն ուղղութիւնը, որը մեր իշխանութիւններն են որդեգրել, հենց դա է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայից կախուած, Թուրքիայի ու Ատրպէյճանի ամբողջական ազդեցութեան տակ և ամբողջովին կորցնել ինքնիշխանութիւնը, անդրադառնալով ՀՀ գործող իշխանութեան որդեգրած արտաքին քաղաքական գծին․ այսօր, սեպտեմբերի 10-ին «Փաստարկ» ակումբում հրաւիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։

Որպէս իր ասածի հիմնաւորում՝ նա ներկայացրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրտողանի անփոփոխ դիրքորոշման և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի պատասխան յայտարարութեան ակնառու տարբերութիւնը։

«Էրտողանը կրկնում է նախապայմանների մասին, Հայաստանի վարչապետն ասում է՝ «դրական ազդակներ» կան։ Առաջին անգամը չէ, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների մասին մի բան ենք լսում ու կարդում, բայց տարբեր բաներ ենք հասկանում», – ասաց Կիրօ Մանոյեանը։

Ասուլիսն ամբողջութեամբ՝ տեսանիւթում․

Leave a Comment

You must be logged in to post a comment.