«Հայաստան» Դաշինքի Յայտարարութիւնը

«Հայաստան» դաշինքը երէկ հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի եւ մի շարք այլ ազգային եւ կենսական խնդիրների վերաբերեալ:

Չնայած այս հանգամանքին, արձանագրւում են դէպքեր, երբ իրաւապահներն անգամ թոյլ չեն տալիս բազմաթիւ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամաւորների մեկնել արտասահմանեան գործուղումների:

Խմբակցութիւնները համատեղ նամակով իրազեկել են նաեւ Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամաւորների ապօրինի կալանաւորման, քաղաքական հետապնդումների, օրէնքների ընտրովի կիրառման եւ ընդդիմութեանը վերապահուած գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին:

Իրազեկումները հասցէագրուել են թիւով 34 հասցէատիրոջ:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Leave a Comment

You must be logged in to post a comment.