Կանխէ՛ք պետական տեռորը․ Հայրենիքի փրկութեան շարժման խորհրդի յայտարարութիւնը

Այսօր հայրենադաւ իշխանութեան գլխաւոր խորհրդանիշի այցը կառավարական 3-րդ մասնաշէնք ուղեկցուեց բազմաթիւ արժանապատիւ քաղաքացիների հանդէպ ակնյայտ անհամաչափ ուժի գործադրմամբ։

Յատուկ դիտաւորութեամբ բռնութեան ենթարկուեց նաև Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը: Տասնեակ քաղաքացիներ հաշուեյարդարի ենթարկուեցին ոստիկանական բաժանմունքներ տեղափոխուելիս:

Հայրենիքին դաւաճանածի, թուրքի առաջ ծնկի եկածի վերջին յոյսը նրա հլու կամակատար, ոստիկանի կոչումն ու համազգեստն արատաւորող, օրէնքն ու Սահմանադրութիւնը ոտնատակ տուած մի խումբ յանցագործների վրայ է:

Տապալելով սահմանադրական կարգը, ոտնահարելով մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում միջազգային պարտաւորութիւններն ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետութիւնը՝ ոստիկանապետութեան ձգտող գլխաւոր յանցագործը խուճապի մէջ է:

Բոլոր յանցագործներն անխուսափելիօրէն պատժուելու են:

Առնուազն տարակուսելի է իրաւական և ժողովրդավարական պետութեան բնութագիրն աղաւաղող, մարդու հիմնական իրաւունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերեալ միջազգային կազմակերպութիւնների լռութիւնը, այն դէպքում, երբ դրանց պարտաւորութիւնն է հետևել և գնահատել իշխանութիւնների վարքագիծը:

Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանութիւնը պատկանում է ժողովրդին: Տէ՛ր կանգնենք մեր իրաւունքներին, անհատական և հաւաքական գործողութիւններով հեռացնենք պետականութեան այս սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանութիւն:

Կոչ ենք ուղղում Զինուած ուժերի, Ազգային անվտանգութեան ծառայութեան, ոստիկանութեան, դատախազութեան, Յատուկ քննչական ծառայութեան և այլ պետական կառոյցներում աշխատող հայրենասէր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տէ՛ր կանգնեք հայ ժողովրդին տուած ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը յանցագործ իշխանութիւններից, հրաժարուէ՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխէ՛ք պետական տեռորը:

Սիրելի՛ հայրենակից,

այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքում՝ Արամ Մանուկեանի արձանի մոտ, շտապ հաւաքի միջոցով վերահաստատենք Հայրենիքը փրկելու մեր վճռականութիւնը:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23.02.2021թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.