ժողովուրդը ՔՊ-ին Արցախից հրաժարուելու քուէ չի տուել

«Ադրբեջանցիները, խրախուսուելով իշխանութեան քաղաքականութիւնից, շարունակում են պահանջներ ներկայացնել: Իշխանութիւնն ասում է՝ խաղաղութիւն ենք ուզում, ադրբեջանցիներն էլ ոգևորուած շարունակում են նեղել, սկզբում 60, հիմա արդէն 120 մմ ականանետերով խփում են մեր տարածքներին, իսկ Փաշինեանն ասում է՝ կարծիք չեմ յայտնելու»,- այս մասին 24News-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Անդրադառնալով ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանեանի այն յայտարարութեանը, որ Արցախի կարգավիճակի հարցը պէտք է որոշուի բանակցութիւններում, չբացառելով՝ Ադրբեջանի կազմում լինելու հաւանականութիւնը, պատգամաւորը նկատեց. «Ոչ մէկն Էդուարդ Աղաջանեանին չի տուել իրաւունք Արցախի անունից խօսել, ՀՀ-ն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, եթէ իրենք ձախողել են, չի նշանակում, որ պէտք է նման յայտարարութիւն անեն: Ասում են՝ ժողովուրդը խաղաղութեան քուէ է տուել, բայց ժողովուրդը չի ասել Արցախից հրաժարուի, ընդունելի չի այդ դիրքորոշումը»:

 

Մանրամասները՝ տեսանիւթում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.