Ընդդիմադիր Ուժերը Ազգային Դիմադրութեան Կազմակերպման Աշխատանքները Պէտք Է Տանին Համադրուած Քայլերով. Սաղաթելեան
- (0)

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է, որ այլասերած իշխանութեան օրերուն դժուար է քաղաքական խօսք ըսել, բայց, «կայ մի հարցադրում, որին պէտք է պատասխանել: Ի վերջոյ, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը»։
Իր հարցումներուն պատասխան փնտռելով՝ Սաղաթելեան գրած է հետեւեալը.
«Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են.
«ա) Յառաջիկայ բռնաճնշումների եւ ձերբակալութիւնների համար պարարտ հողի նախապատրաստում: Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալածեալի ու զոհի կարգավիճակով: Նոյնը նա արել է 2020 թ. Նոյեմբերինյայտարարելով, թէ, իբր իր նկատմամբ մահափորձ է պատրաստւում: Նոյն գործելաոճն է եղել Դիմադրութեան շարժման, Սրբազան պայքարի ժամանակ: Այնպէս որ, սա նորութիւն չէ: Նպատակը մէկն է
պետութեանը եւ ժողովրդին պաշտպանելու քօղի տակ բռնաճնշումների ու ապօրինութիւնների նոր ալիքի նախաձեռնում սեփական իշխանութիւնը պահելու համար,
«բ) Ոչ պակաս կարեւոր է, սակայն, այս արշաւի ձեւը: Այլանդակ վարքագծով եւ խօսոյթով հանրութեանը ուղերձ է յղում, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն է: Քաղաքական խօսոյթն իջեցնելով այս մակարդակի եւ բոլորին այս խօսոյթի մասնակիցը դարձնելով, նրանք ուզում են ասելբոլորը
հոգեւորականից մինչեւ գործարար, նոյնն են: Հանրութեան լայն շերտերին սրանով փորձ է արւում հեռու պահել քաղաքական գործընթացներից` մի կողմից վախ ներշնչելով, միւս կողմից անսահման զզուանք առաջացնելով: Իսկ անտարբերութիւնը պէտք է միայն վարչախմբին,
«գ) Երկրի ներսում փորձում է ձեւաւորել թշնամական բեւեռ, ատելութեան խօսքով` մոբիլիզացնել (զօրաշարժի ենթարկել) իր աջակիցներին ու թիմակիցներին: Միաժամանակ, հարուածելով այն թիրախներին, որոնք խնդրայարոյց են Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, փորձում է ստանալ նաեւ այս ուժերի օգնութիւնը ներսում ազգային դիմադրութիւնը ոչնչացնելու նպատակով:
«Այս իրավիճակում դաշտի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պէտք է հաշուարկուած քայլերով, առանց էմոցիաներին (զգացականութեան) տրուելու իրականացնեն ազգային դիմադրութեան կազմակերպման աշխատանքները` տեղի չտալով որեւէ ճնշման»: