Զարհուրելի է Երկրի Ղեկավարի եւ Անոր Տիկնոջ Պահուածքը․ Բագրատ Սրբազան 

«Դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ սրանք փողոցից տուն չեկան եւ չեն պատկերացնում՝ իրենք ովքեր են, ինչ պաշտօններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարութիւն պէտք է ունենան. ոչ մի բան չի փոխուել»,- 168․am-ի եթերով յայտարարած է Սրբազան շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանը՝ անդրադառնալով եկեղեցւոյ վերաբերեալ փաշինեանի եւ անոր կնոջ գրառումներուն։

Գալստանեանի խօսքով այս ամէնը սպասելի էր, եւ անյարգալից վերաբերմունքը եկեղեցւոյ հանդէպ միշտ եղած է այս իշխանութեան օրով։

«Մեզ համար զարհուրելի է երկրի ղեկավարի եւ նրա տիկնոջ պահուածքը։ Նրանք անընդհատ խօսում են կրթուելու եւ նորաձեւութեան մասին եւ այսպիսի օրինակ են ծառայում։ Իրենց վարքագիծը պէտք է լինի ամենաօրինակելին, բայց այն ինչ տեսնում ենք, անընդունելի է»,- ըսած է Գալստանեան։