Դաշնակցութիւնը չի ընդունելու մեզ պարտադրուող ճակատագիրը
Հայ դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների, Գանատայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի ու գրասենեակների ներկայացուցիչները Հոկտեմբերի 14-ին եւ 15-ին հաւաքուել էին Ուաշինկթոնում՝ վերանայելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծուած իրավիճակում իրենց մարտավարական առաջնահերթութիւններն ու քննարկելու ընթացիկ աշխատանքները։ Խորհրդաժողովի շրջանակում, Հոկտեմբերի 14-ին՝ պանելային քննարկման ժամանակ ելոյթ է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կեդրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։
«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար ոչ մի կերպ այս ճակատագիրը ընդունելի չէ։ Կորսուածը՝ ճակատամարտն էր, իսկ պատերազմը եւ պայքարը շարունակւում են։ Մենք նահանջել չգիտենք», ասել է Տէր-Խաչատուրեանը։
Իր ելոյթում նա ընդգծել է ստեղծուած աղէտալի իրավիճակում հայ ժողովրդի իրաւունքների համար պայքարը նոր ուժով ու նոր շեշտաւորումներով շարունակելու կարեւորութիւնը։
Comments are closed.