Դաշնակցութեան մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը շնորհաւորում է Հայոց բանակի վերակազմաւորման 27-րդ տարեդարձի առթիւ:

Բանակ, որը, կազմաւորմանը զուգընթաց, կերտեց նորագոյն պատմութեան մէջ յաղթական էջ՝ ազատագրելով Արցախը:  Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մէկը, որին անվերապահօրէն վստահում եւ աջակցում է ամբողջ Հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախութեան, սահմանների անվտանգութեան եւ ազատագրուած տարածքների երաշխաւորն է:

Դաշնակցութեան մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հաւատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին եւ մեր անվերապահ աջակցութիւնն ենք յայտնում դրա իրագործմանը:

Շնորհաւոր տօնդ, ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին

Leave a Comment

You must be logged in to post a comment.