Այս երիտասարդը յաղթեց «Իմ քայլը» դաշինքին
Լուսանկարը երևի ոչ մի բան չասի այս երիտասարդի մասին։ Իշխան Սաղաթելեանը Գեղարքունիքի մարզի Գեղամաւան գիւղում է ծնուել։ Գեղամաւանը յայտնի դարձաւ այն առումով, որ այս խորհրդարանական ընտրութիւններին համայնքում ՀՅԴ-ն յաղթեց «Իմ քայլը» դաշինքին։ 881 ընտրողից ՀՅԴ-ն ստացաւ 664, «Իմ քայլը»՝ 185, «Բարգաւաճ»ը՝ 11 ձայն։ Դա միակ համայնքն էր։
Բոլորը զարմացան՝ ո՞նց։ Գեղամաւանցին կ՚ասի՝ ինչու՞ էք զարմանում, մեր ձայնը տուել ենք մեր հող ու ջուրը սիրող, արարող մարդուն՝ Իշխանին, ում ճանաչում ենք։ Կապ չունի, թէ նա որ կուսակցութիւնից է, կարևորն այն է, որ լաւ ղեկավար ու մարդ է։
Վերջին շրջանում Իշխանը նշանակուել էր Գեղարքունիքի մարզպետ, բայց կարճ աշխատեց։ Հ.Յ.Դ․– ն 02.10.2018 թուականին ներկայացրեց իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարութիւնից ետ կանչելու մասին յայտարարութիւնը ու Իշխան Սաղաթելեանը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը:
Յ.Գ.- Եթէ վերևներում էլ Գեղամաւանի նման մտածեն՝ կապ չունի որ կուսակցութիւնից է, կարևորն այն է, որ լաւ ղեկավար ու լաւ մարդ է, երկիրը երկիր կը դառնայ։
Յասմիկ Բաբաջանեան
hraparak.am