ԱՀԱԶԱՆԳ. Մզկիթներ՝ Ստեփանակերտի Սուրբ Յակոբ Եկեղեցւոյ եւ Աստուածամօր Սուրբ Հովանի Մայր Տաճարի Փոխարէն
- (0)

Ազրպէյճանը տեղեկատուական հիմք կը նախապատրաստէ Ստեփանակերտի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ եւ Աստուածամօր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։ Այս մասին կ՝ահազանգէ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան պաշտպան Յովիկ Աւանեսովը:
«Տարածուող քարոզչական նիւթերում առաջարկւում է ոչնչացնել նշուած եկեղեցիները եւ դրանց փոխարէն մզկիթներ կառուցել։ Յիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնայատակ ոչնչացումը եւս շրջանառւում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։
Սա կարող է վկայել նաեւ այն մասին, որ ազրպէյճանական պետութիւնը , որը պետական բարձր խրախուսանքի արժանացրեց քնած հայ սպային դաժանօրէն սպաննած մարդանման հրէշին, նոյն կերպ էլ բացառուած չէ, որ պետական խրախուսանքի արժանացնի նաեւ հայկական որեւէ յուշարձան պղծող շարքային քաղաքացիներին` այդպիսով Արցախի հայկական մշանութային ժառանգութեան ոչնչացման մէջ ներգրաւելով ժողովրդին։
Այն, ինչը հայկական է, պատկանում է հայ մշակոյթին, ենթակայ է փոշիացման. այսպէս է մտածում ու գործում ա’յն պետութիւնը, որի մէկ դար էլ չձգուող պատմութիւնը հնագոյն քաղաքակրթութիւնները ոչնչացնելու պատմութիւն է։
Յիշենք նաեւ դեռ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու փաստը, որը եւս չի մոռացուել։ Ձեռագիրը նոյնն է ու անփոփոխ։ Այս ամէնը յստակօրէն վկայում է, որ Արցախի մշակութային ժառանգութիւնը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ»։