Յորդորում ենք ՀՀ իշխանութիւններին՝ անյապաղ ազատ արձակել հոգեւոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ
Յուլիս 04, 2025Մենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում պաշտօնավարող եպիսկոպոսներս եւ թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբուած Հայոց Սրբութիւն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհութիւն եւ փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։ Վերահաստատում ...