ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ – 1918-1920
Մայիս 28, 2024Հայկական նոր պետութիւնը կը հիմնուի 1918 Մայիս 30-ին, երբ Հայոց Ազգային Խորհուրդը՝ Թիֆլիսի մէջ, Հայաստանը անկախ կը յայտարարէ: Կ՚որդեգրուի ժողովրդավար-հանրապետական վարչաձեւ: Հայաստանի առաջին օրէնսդիր մարմինը ինքնաբերաբար կ՚ըլլայ Հայոց Ազգային Խորհուրդը (1917 Սեպետեմբեր 29-էն-Հոկտեմբեր 9 Թիֆլիս գումարուած արեւելահայոց միջ-կուսակցական խորհրդաժողովին կողմէ ...