Հայեցակարգային հակասութիւններ կամ հայագիտութեան «հինգերորդ շարասիւնը» (Մաս 1-ին )
Սեպտեմբեր 09, 2020Հանրակրթութեան հայագիտական պլոքին առնչուող տխրահռչակ չափորոշիչների շուրջ ծաւալուող բանավէճ-քննարկումները վերջին շրջանում նոր դրսևորումներով են վերաբացայայտում որոշ գաղափարներ, որոնք այս կամ այն չափով հնչել են նաև նախկինում: Այժմ դրանք ձեռք են բերում առանձնայատուկ հնչեղութիւն, որովհետև աւելի պարզորոշ են դառնում դրանց աղբիւրը, ...