Երեւանի քաղաքապետութեան արտահերթ ընտրութեան ՀՅԴ նախընտրական պլատֆորմ

ՄԻԱՍԻՆ՝ ՅԱՆՈՒՆ ԵՐԵՒԱՆԻ

2800-ամեայ մեր մայրաքաղաքը եւս իր պատմութեան մէջ նոր էջ բացելու հրամայականի առջեւ է կանգնած։ Երեւան քաղաքն արդիւնաւէտ կառավարելու, համաչափ զարգացնելու անհրաժեշտութիւն կայ։

Սիրելի՛ երեւանցիներ.

Երեւան քաղաքի աւագանու առաջիկայ արտահերթ ընտրութիւնները խիստ կարեւոր են եւ Ձեր քուէից է կախուած, թէ ովքե՛ր եւ ինչպէ՛ս կը կառավարեն մեր մայրաքաղաքը, ի՛նչ դրական փոփոխութիւններ եւ զարգացման հեռանկարներ կը լինեն։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, մասնակցելով Երեւան քաղաքի աւագանու ընտրութիւններին, ակնկալում է ձեր վստահութեան քուէն։ Մենք լաւ գիտենք Երեւանի եւ երեւանցիներու խնդիրները, գիտենք նաեւ՝ ինչպէ՛ս լուծել դրանք։ Դաշնակցութիւնն ունի արհեստավարժ թիմ, ունի կամք եւ, այդ վստահութեամբ, Ձեր հետ միասին պատրաստ է.

Յանուն ժամանակակից եւ զարգացող Երեւանի՝

  • Ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ:
  • Կիրառել անվտանգ երթեւեկութեան ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթեւեկութիւնը:
  • Վերականգնել եւ զարգացնել էկոլոգիապէս մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը:
  • Աւելացնել մետրոյի կայարանների թիւը (Աջափնեակ):
  • Կարգաւորել վթարային շէնքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգութեան մեխանիզմները:
  • Ներդնել բնակֆոնդի արդիւնաւէտ կառավարման մեխանիզմներ:
  • Վերազինել վերելակները, կարգաւորել վերելակային տնտեսութեան անվտանգ շահագործման հետ կապուած խնդիրները:
  • Ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը եւ քաղաքային գոյքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանութիւն:

Յանուն կանաչ եւ գեղեցիկ Երեւանի՝

  • Պահպանել եւ աւելացնել այգիները, կանաչ գօտիները, ջրաւազանները, շատրուանները:
    • Հրազդանի կիրճը, Յաղթանակի այգին եւ նրան յարող տարածքը սահմանել որպէս բնապահպանական գօտի:
  • Երեւանեան լիճը եւ նրան յարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակութեան հանրային հանգստի, կանաչ գօտիների:
  • Կրկնապատկել կանաչ տարածքները՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով ծառատեսակների ընտրութեանը:

Յանուն բարեկարգ եւ խնամուած Երեւանի՝

  • Ընդունել եւ գործադրել Երեւան քաղաքի քաղաքաշինական ռազմավարութիւն:
    • Խիստ վերահսկողութիւն սահմանել ճարտարապետաշինարարական գործունէութեան նկատմամբ:
  • Կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգոյցներ:
    • Կառուցել կենտրոնացուած բազմայարկ աւտոկայանատեղիներ:
  • Կասեցնել ապօրինի հողօգտագործումը, կարգաւորել ապօրինի շինութիւնների հիմնախնդիրը:
  • Կարգաւորել աղբահանութեան խնդիրը, ստեղծել աղբի տեսակաւորման եւ էկոլոգիական վերամշակման տնտեսութիւն:
  • Ստեղծել բացօթեայ տարածքներում առեւտրի յարմարաւէտ պայմաններ:

Յանուն նոր սերնդի Երեւանի՝

  • Ընդլայնել մանկապարտէզների ցանցը (թերբեռնուած հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ):
  • Բարելաւել կրթօճախների շէնքային պայմանները եւ նիւթատեխնիկական բազան:
    • Խթանել ՏՏ կրթութեան կենտրոնների ստեղծումը:
  • Աջակցել տաղանդաւոր եւ շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում:

Յանուն մշակութային Երեւանի՝

  • Պահպանել Երեւանի պատմամշակութային արժէք ներկայացնող կառոյցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը:
    • ընդլայնել մարմնակրթական եւ գեղագիտական կենտրոնների ցանցը:
  • Յատուկ ուշադրութիւն դարձնել արուեստի դպրոցներին եւ մշակութային հաստատութիւններին:

Յանուն հոգատար եւ արդար Երեւանի՝

  • Իրականացնել սոցիալապէս առաւել խոցելի խաւերի աջակցութեան սոցիալական պաշտպանութեան ծրագրեր,
  • Մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ եւ բազմազաւակ ընտանիքներին անհատոյց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ:
  • Ստեղծել տարեցների խնամքի եւ ժամանցի կենտրոններ:
  • Տեղաշարժուելու սահմանափակ հնարաւորութիւն ունեցողների համար ապահովել լիարժէք միջավայր:
  • Վերանորոգել եւ վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցուող ծառայութիւնների որակը եւ մատչելիութիւնը:
  • Ստեղծել անօթեւանների գիշերային կենտրոններ։

Յանուն համահայկական Երեւանի՝

  • Ապահովել Երեւանի իւրաքանչիւր վարչական շրջանի ուղղակի կապը սփիւռքի խոշոր բնակավայր քաղաքներից մէկի հետ՝ գործնական, տնտեսական եւ մշակութային առումներով:

• Հանդէս գալ համահայկական նշանակութեան միջոցառումների անցկացման նոր նախաձեռնութիւններով։

Leave a Comment

You must be logged in to post a comment.