Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի և Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչներին

Յունուարի 18-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին և ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանին։

Կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորուել է համազգային նշանակութեան խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու քննարկումների անցկացումը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.