«Արցախը եղել է, կայ և կը լինի». Ռուբէն Վարդանեանի Պատգամը Պաքուի Բանտէն

Պաքուի մէջ ապօրինաբար կալանաւորուած Ռուբէն Վարդանեանի եւ անոր աւագ որդիին՝ Դաւիթ Վարդանեանի միջեւ տեղի ունեցած է հեռախօսազրոյց մը, որու ընթացքին Ռուբէն Վարդանեան խնդրած է իր որդիէն տարածել հետեւեալ երեք պատգամները։

– Արցախը եղել է, կայ և կը լինի։

– Հաւատացէք ինքներդ ձեզ, ինչպէս Աստուծոյ մասնիկը, բարին և լոյսը:

– Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է յոյս ունենալ այնտեղ, որտեղ այն այլեւս չկայ. ով դառնում է յենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։