Միայն պառակտուածութեանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը․ Արցախի թեմի առաջնորդ
«Իրաւունք» թերթը գրում է․ «Արդէն 199-րդ օրն է՝ Արցախի Հանրապետութիւնը շրջափակուած է Ատրպէյճանի կողմից: Այս ամէնով հանդերձ, սակայն, Արցախում կեանք կայ, արեւ կայ՝ չնայած անձրեւոտ եղանակին, ամէնօրեայ պայքար կայ, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրաւունքի» հետ զրոյցում, անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանը` ընդգծելով.
– Իւրաքանչիւր աղէտվտանգաւոր է, բայց առաւելվտանգաւոր եւ մտահոգիչ է, երբ մենք գիտենք աղէտի ակունքը, այն բերողին եւ անգամ այս իրավիճակում չենք մտածում ազգովի համարժէք պատասխան տալ այդ աղէտին: Տեսէք, մենք շատ լաւ գիտենք բնական աղէտներիդէմ պայքարի ձեւը, բայց այսօր քաջ գիտակցելով աղէտի ակունքը, մենք կա՛մ չենք պայքարում, կա՛մ շատ քիչ ենք պայքարում: Արցախում այսօր ոչ թէ հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղէտ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը: Այս աղէտիդէմ պայքարի միակ զէնքը, միակ ուժը՝ պայքարն է չորս կողմից Արցախը պաշարած թշնամու դէմ: Միայն համատեղ ներուժն ու հաւատն է հնարաւոր դարձնելու առկախուածաղէտի չափերի նուազեցմանը:
– Սրբազան, այդ համախմբման ներուժը տեսնո՞ւմ էք այսօր:
– Այո՛, ներքին ներուժը ես տեսնում եմ ժողովրդի մէջ: Մնում է փոքր-ինչ ժայթքում, իսկ այդ ժայթքելու գործընթացը կախուած է մի քանի անձերից, ովքեր պէտք է այդ քաջութիւնը ունենան եւ վերցնեն ղեկը իրենց ձեռքը: Այդ պոտենցիալը ես ոչ միայն տեսնում եմ, այլ այն առկայ է: Որովհետեւ հնարաւոր չէ հայի պատուին, արժանապատուութեանը անընդհատ վնասեն, եւ հայը մնայ անտարբեր: Հայը անտարբեր չէ եւ անգամ այս իրավիճակում պատրաստ է համարժէք պատասխան տալ ցանկացած սադրանքի, ընդամէնը մի փոքր կայծ է անհրաժեշտ` հայի ուժը նորից վերածնելու համար:
– Սրբազան, Դուք փորձե՞լ էք դիմել թշնամական երկրի հոգեւորականներին, չէ՞ որ դա էլ կարող է իր ազդեցութիւնը ունենալ:
– Գիտէք, ես միանշանակ դէմ չեմ նման երկխօսութեան, բայց տեսնելով այն հոգեւոր այրերին, ովքեր պարբերաբար գալիս են Դադիվանք, կը ներէք, բայց ես նրանց մէջերկխօսութեան գնալու պոտենցիալ չեմ տեսնում: Նման հանդիպումներ ամենաբարձր մակարդակով բազմիցս են եղել` դեռ Վազգէն Վեհափառի շրջանից սկսած, բայց եւ որեւէ հանդիպում նշանակալից դեր չի խաղացել: Ատրպէյճանցի հոգեւոր այրերը ուղղորդւում են մէկկէտից, եւ այդ կէտը հակահայ, հակաքրիստոնէականարժէքների ամրապնդումն է:
Մենք լրջօրէնպէտք է մտածենք, թէ ինչ մարտահրաւէրների առաջ ենք կանգնած: Ատրպէյճանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ. կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պէտք է նախաձեռնութիւնը մեր ձեռքը վերցնէինք, դառնայինք թելադրող… Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել: Վերջ ի վերջոյ, պէտք է, չէ՞, ցոյց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է: Սա այն հարցն է, որ պէտք է կուսակցական հայեացքները մի կողմ դնել ու համախմբուել: Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում: Միայն պառակտուածութեանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը»:
Comments are closed.