Տիարպեքիրի հայերի ակնկալիքները Թուրքիայում Մայիսի 14-ին նախատեսուող ընտրութիւններից
Տիարպեքիրի հայերը մօտիկից հետեւում են Մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսուող ընտրութիւններին առնչուող գործընթացներին։ Թեմայի շուրջ քրտական «Ռուտաու» լրատուակայքի թղթակիցը զրուցել է Տիարպեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Օհաննէս Օհանեանի (Գաֆուր Թիւրքայ) հետ, յայտնում է Akunq.net-ը։
Աղբիւրին համաձայն՝ այդ տարածաշրջանի առաջադէմ գործիչները շեշտում են, թէ անկախ նրանից, թէ ով կը գայ իշխանութեան Թուրքիայում, հարկ է պաշտպանել քաղաքացիների իրաւունքները եւ երկրում կայունութիւն ու մնայուն խաղաղութիւն հաստատել։
Օհաննէս Օհանեանը եւս «Ռուտաու»ին տուած հարցազրոյցում ընդգծել է, որ ընտրութիւնների արդիւնքում իշխանութեան գալիք ուժից կայունութիւն, մնայուն խաղաղութիւն եւ հայ ժողովրդի իրաւունքների ճանաչում են ակնկալում։
Օհանեանը նաեւ յաւելել է․ «Մենք՝ հայերս, ընտրութիւններից յետոյ ցանկանում ենք, որ ամբողջ երկրում բոլորը կարողանան ինքնաարտայայտուել։ 3-4 տարի է, ինչ այս երկրում բազմաթիւ բախումներ են գրանցուել։ Ուզում ենք, որ ամենալաւ ժողովրդավարութիւնն ապահովուի, եւ բոլորը, այդ թւում եւ՝ մենք՝ հայերս, մեր տեղում մնանք»։
Յիշեցնենք, որ Մայիսի 14-ին Թուրքիայում սպասւում են խորհրդարանական ընտրութիւններ։
Comments are closed.