1993-94 երբ Հայաստանն ընդունուել էր ՄԱԿ, պատճառ չունէր չճանաչել Արցախի անկախութիւնը. Կ. Մանոյեան

«1993-94թթ., երբ Հայաստանն արդէն ընդունուել էր Միաւորուած ազգերի կազմակերպութիւն, պատճառ չունէր չճանաչել Արցախի անկախութիւնը: 30 տարիների նպատակը՝ Արցախի անկախութեան ճանաչման, միջոց է, որպէսզի վաղը միանանք: Անկախ ճանաչուած երկու պետութիւն ինչ ուզեն՝ կ՚անեն: Կը ստորագրեն պայմանագիր և կը միանան: Միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ: Ինչի մասին խօսում եմ՝ այս իշխանութիւններին չի վերաբերում, նրանք պէտք է գնան, որովհետև պատերազմում պարտուած քաղաքական ուժ են, ցանկութեան դէպքում էլ չեն կարող գտնել այնքան քաղաքական կամք, որպէսզի պարտուածի հոգեբանութիւնից դուրս գան»,- փետրուարի 24-ին «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ իր ելոյթում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրo Մանոյեանը:

Նա նաև ցաւով նշեց, որ Արցախն ինքն իրեն պաշտպանելու հնարաւորութիւնից գրեթէ զրկուած է:

«Առանց Արցախի ինքնապաշտպանութեան համակարգի հզօրացման՝ շատ բաներ ցանկութիւնից այն կողմ չեն կարող անցնել»,- ասաց Կիրոյ Մանոյեանը:

Մանրամասները՝ տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.