Կայացել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովը, ընտրուել է նոր Գերագոյն մարմին

Յուլիսի 2-4-ը Երեւանում գումարուել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովը: Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի 2019-2021 թուականների գործունէութիւնը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկուել են երկրում ստեղծուած քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը և անվտանգութեան հարցերը։ Հաստատուել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան յառաջիկայ երկու տարիների գործունէութեան սկզբունքները, առաջնահերթութիւններն ու անելիքները։ Քննարկումների արդիւնքում կայացուել են որոշումներ:

Գերագոյն ժողովի աւարտին ընտրուել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին՝ հետեւեալ կազմով.
Իշխան Սաղաթելեան,
Սիմոն Սիմոնեան,
Լիլիթ Գալստեան,
Արծուիկ Մինասեան,
Միքայէլ Մանուկեան,
Տարօն Տոնոյեան,
Աշոտ Սիմոնեան,
Յակոբ Մաթիլեան,
Իգոր Սարգսեան,
Արգիշտի Գէորգեան,
Սուրէն Մանուկեան,
Բագրատ Եսայեան,
Պետրոս Մեղրեան։

Գերագոյն մարմնի անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ է վերընտրուել Իշխան Սաղաթելեանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.